05.11.18

Հայոց լեզու
  1. Լրաքաղ արա օրվա լրատվական կայքերից։ Դուրս բերածդ լուրերը վերաշարադրիր և մեկ նախադասությամբ էլ մեկնաբանիր՝ ինչով է լուրը հետաքրքիր, ինչ է տալիս լուրն իմացողին։

    Մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնարում եւ պայքարում այդ հողմաղացների դեմ, բայց այդ հողմաղացները իրականում չկան, ես ուղղակի կոչ կանեմ սպասել ընտրական ցուցակների հրապարակմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցւոմ ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար
    Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մարդկանց մտահոգում է այն հնարավորությունը, որ ՀՀԿ-ական վարկաբեկված եւ «խաժամուժը» կարող է հայտնվել ՔՊ-ի ընտրացուցակում։
    «Ցուցակների հրապարակվելուց հետո ինքներդ կարող եք գնահատական տալ, թե ինչ «խաժամուժ» է ներգրավված ցուցակում։ Ես կարծում եմ՝ ցուցակը ձեզ դուր կգա»,-նշեց նա։
    Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ ռեյթինգայինով առաջադրվելու է Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչպես նախորդ տարի։ Իսկ արտահերթ ընտրություններից հետո ԿԳՆ-ն թողելու եւ ԱԺ վերադառնալու մասին հարցին, նա պատասխանեց, որ ըստ արդյունքների եւ թիմի հետ քննարկումների արդյունքում պարզ կլինի, սակայն այս պահին որեւէ որոշում չկա։
    ______________________________________________________________________ Գաջեթները դեռահասների մոտ դեպրեսիա եւ տագնապայնություն են առաջացնում: Այսպիսի եզրակացություն են կատարել ամերիկացի գիտնականները, հայտնում է Preventive Medicine Report ամսագիրը:
    Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 2016 թվականին երեխաների առողջության մասին ծնողների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Սա թույլ է տվել որոշել գաջեթների էկրանների առջեւ անցկացված ժամանակի եւ երեխաների ու դեռահասների հոգեկան վիճակի միջեւ օրինաչափությունը:
    Այսպես՝ 14-17 տարեկան դեռահասների մոտ, որոնք ամեն օր գաջեթների էկրանների առջեւ 7 եւ ավելի ժամ են անցկացրել, հոգեկան խնդիրներն ավելի զգալի են արտահայտվում, քան նրանց այն տարեկիցների մոտ, որոնք դրան օրական մեկ ժամ են հատկացնում: Խոսքն այնպիսի խանգարումների մասին է, ինչպիսին են դեպրեսիան եւ տագնապայնությունը:
    Գիտնականների կարծիքով՝ գաջեթների երկարատեւ օգտագործումը փոխկապված է հետաքրքրասիրության, ինքնակառավարման, էմոցիոնալ կայունության նվազման, ինչպես նաեւ ուշադրության շեղման մեծացման հետ: Դրանից բացի, օրական մեկ եւ ավելի ժամ գաջեթներն օգտագործող երեխաները հաճախ են բախվում տարեկիցների հետ շփումների դժվարությունների:
    ______________________________________________________
    Տպավորություն է, որ մենք դպրոցում ոչ թե ուզում ենք աշակերտին գիտելիք տալ, այլ վախեցնել, որ նա չսովորի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
    «Դա վերաբերում է եւ ծրագրերին, եւ դասագրքերին, եւ թեստերին, եւ միասնական ու բուհի ընդունելության քննություններին: մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են»,-ասաց նա:
    Արայիկ Հարությունյանը նշեց, որ դպրոցներում առարկաների նոր չափորոշիչներին զուգընթաց իրենք պատրաստվում են որոշ առարկաների առումով բեռնաթափել ծրագրերը:
  2. Դասավորիր նախադասությունները՝ ըստ տրամաբանական հաջորդականության.

  3. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։
  • Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։
  • Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։
  • Երբեմն տատս էլ էր քնում այգում. մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ մի բան էր պատմում։


  • 4-1-2-3
3.  Ընտրիր փակագծում եղած բառերից նա, որը համապատասխանում է նախադասության մտքին.
9-երին-բառ
Հազվադեպ, հավաքելը, պատգամավորները, վերաբերվում, լիիրավ, խոստացել, հասկացություն, հիմնավորվում, հրատարակչության, պատվերներ, արվեստ:
Գրականություն
Ընտրիր «Պոեզիանի երաժշտության մեջ» նախագծի բանաստեղծություններից մեկը, նրա հեղինակի մասին տեղեկություններ գտիր համացանցից, լսիր երգը, տեղեկություններ գտիր նաև երգի հեղինակի մասին։ Մեկնաբանիր բանաստեղծությունը՝ համեմատելով ռուսերենից ընտրած երգ-բանաստեղծության հետ։ Ներկայացրու քո ընտրած բանաստեղծությունը պրեզենտացիայով (բանավոր ներկայացնում ես՝ օգտվելով պրեզենտացիայից)։
Տես՝այստեղ:

Комментарии

Популярные сообщения