Վերլուծություն|Բռնադատվածները


<<Բռնադատվածները>> նախագիծ


Վերլուծություն


Սույնով փորձ է արված հնարավորինս հակիրճ ներկայացնելու բռնադատվածներին վերաբերվող չորս տարբեր նյութերի բովանդակությունը իմ կողմից ընկալված ձևաչափում, ինչպես նաև դրանց ուսումնասիրության/վերլուծության արդյունքում ինձ մոտ ձևավորված կարծիքը տվյալ պատմական ժամանակաշրջանի ու ընդհանրապես բռնադատման իրողության մասին: 

Վերոնշյալ չորս նյութերը/աշխատություններն են. 
1. "Дело историков» и его подоплёка" 
2."Лагерные подпольщики"
3."Սանդարմոխում գնդակահարվել է ուկրաինական ազգի ծաղիկը"
4."Гении сталинских шарашек":

Առաջին նյութը Ստալինի կառավարման շրջանում պատմաբանների հանդեպ իրականացվող ռեպրեսիաների ու ինչու չէ, նաև նրանց ֆիզիկական վերացման  մասին է: Նյութից հասկանալի է, որ նման քայլերը միտված էին այլախոհությունը, այլակարծությունը վերացնելուն,  իրողությունները ըստ իրենց համար ընդունելի տարբերակով սղագրելուն, ինչպես նաև հետապնդում էին անձի մեծարման ու պատմությունը նորովի, միաժամանակ նաև յուրովի շարադրելու հեռահար նպատակներ: Չէ որ իրականում վերոնշյալ պրոցեսների մեջ պատմաբանների դերակատարումը ամենաակնառուն է, ուստիև կանխատեսելի էր, որ նրանց հանդեպ վերաբերմունքը պետք է լիներ ուրույն  ընդգծվածությամբ: 1929-30թթ. արխիվների համաձայն, 150-ից ավելի նշանավոր պատմաբաններ են բանտ նետվել, աքսորվել կամ գնդակահարվել: Բայց ի տարբերություն մյուս
ոլորտներում կատարված ճնշումների ու տեռորի, պատմաբաններինը սկսվել է ավելի վաղ՝ մոտավորապես 1920 թվականին, երբ պարզապես տարալուծեցին իրավաբանական և պատմաբանասիրական ֆակուլտետները: Դրանք ստալինյան բռնությունների արդյունքն էին, ինչպես նաև մի քանի այլ կուսակցական անհատների, ովքեր չարաշահելով իրենց դիրքն ու լիազորությունները, միաժամանակ ինքնահաստատման ու հնարավորինս բացարձակ իշխանության էին ձգտում:
Երկրորդ նյութը բերիական համաներումների մասին է: Խորհրդային իշխանությունները ահավոր մեծ մասշտաբների համաներումներ էին անցկացնում, որպեսզի պատերազմից հետո բավական աշխատուժ ունենան արդյունաբերության զարգացման համար: Բնական է, որ նման քաղաքականությունը միաժամանակ նաև հանգեցրեց հանցավորության ցուցանիշի էական աճի: Իրավիճակը այնքան էր խորացել, որ առանձին գործող հանցագործները, երբեմն միանում էին ու կազմում խմբակներ, որոնք  նույնիսկ կազմակերպված հարձակումներ էին կատարում միլիցիայի աշխատակիցների դեմ ու նրանցից  գողացված զենքերն օգտագործում հետագա ավազակային հարձակումների , այլ տարատեսակ հանցագործությունների համար: Նշյալ աշխատության մեջ նաև քննադատվում է այն փաստը, որ եթե մարդիկ ընդհանուրից տարբերվող կարծիք ունեին, կամ հակաիշխանական պատկերացումներ, նրանց անխտիր ոչնչացնում էին: Բնական էր, որ  նույնանման պատկերցումներով անհատները երբեմն խմբակներ էին կազմում, որտեղ կիսվում էին իրենց գաղափարներով ու մտորում ելքեր դրանք այլոց մոտ բարձրաձայնելու ուղղությամբ: Սակայն նման խմբակների հանդեպ իշխանությունների մոտեցումը ավելի քան թշնամական ու ծայրահեղ էր: Այդպիսի խմբակներ շարքում  հայտնիներից էր "Հեղափոխական մարքսիստների խումբ"-ը, որի անդամները բավականին հաջող մարտավարություն էին մշկել ու տևական ժամանակ  հաջողում էին իրենց գործը, բայց ժամանակի ընթացքում նրանց գրեթե բոլորին ձերբակալեցին, աքսորեցին, և/ կամ գնակահարեցին
  Երրորդ աշխատությունը ներկաայցնում է Սանդարմոխ(Կարելիա) նահանգում, ԽՍՀՄ օրոք կատարված՝ուկրաինացիների զանգվածային գնդակահարությունը: Սակայն կուզենամ ի սկզբանե շեշտել, որ ըստ իս տեքստը բավականին բարդ ու  ընթերցողի համար ոչ ցանկալի աստիճանի մատչելի է: Կարծում եմ ընթերցողը, որը պատկերացում չունի Կարելիայի դեպքերի մասին, կարդալով նյութը միանգամից պատկերացում է կազմում, թե Սովետական Միությունը զուտ դաժանորեն մարդկանց կոտորել է  և հիմնականում ուկրանիացիներին: Ու չկա առավել համապարփակ ինֆորմացիա հնարավոր դրդապատճառների ու վարկածների մասին: Այսինքն պատճառահետևանքային կապի դետալացում և բազմակողմանի ներակայցում չկա: Ակներև է, որ սրա  մասով առկա է  հակասություն նաև ուկրանիաակն պամագրության կողմից հնչեցվող գնահատականների մեջ: Փորձեմ կարծիքս հիմնավորել.  Սանդարմոխը անտառային բնակատեղի էր Կարելիայում: Այնտեղ, 10 հեկտար տարածության վրա, 1937-38թթ. Մեծ տեռորի ժամանակ, պաշտոնական տեղեկությունների համաձայն գնդակահարվել և թաղվել են ավելի քան 58 ազգության 9500 մարդ: Սույն աշխատությամբ ուկրանիական կողմը առաջ է տանում այն համոզմունքը, որ սա և նման մի շարք այլ իրադարձությունները ապացուցում են, որ Ստալինը ցանկանում էր ուկրաինական ազգը էթնոցիդի ենթարկել: Այսինքն գործում էր հստակ ծրգիր ի դեմ կոնկրետ ուկրանիական էթնոսի: Մի կողմ թողնելով ընդհանրապես առանձին ուկրանիական էթնոս հասկացողության գոյություն ունենալ չունենալու մասով մոտեցումները/վեճերը, պետք է փաստ ենք մի բան, որ Ստալինյան ռեպրեսիաները վերաբերվել են բոլոր խարհրդային ազգերին ու այստեղ առանձնակի զոհի և թիրախի կարգավիճկում ներկայցնել մի ազգի, որ այդ ռեպրեսիաների արդյունքում համեմատության մեջ ամենաքիչ տուժողներից մեկն է եղել, այնքան ճշմարտանման չէ: 
Չորրորդ նյութը պատմում է ստալինյան աքսորավայրերում գտնվող այն հանճարների մասին, ովքեր իրենց մտավոր կարողությամբ և մարդկային կամքի անսահմանությամբ պարզապես դարձել են պատմության մի մաս: Նույնսիկ սահմնափակված ազատության մեջ լինելով նրանք կարողացել են մի քանի ամսում, ի շնորհիվ իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունների, ստեղծել այնպիսի օդային ռազմատեխնիկա, որը գերազանցում էր պոտենցիալ բոլոր հակառակորդների ավիացիոն ռազմական տեխնիկային: Ու  այստեղ միանշանակ հարց ես տալիս ինքնդ քեզ՝ իսկ ինչէր նրանք կարարեին ունենալով մտածողին ու գիտնականին հարիր բոլոր պայմանները ? :

Վերլուծելով բոլոր վերոնշյալ աշխատությունները հանգում եմ այն պարզ ճշմարտությանը, որ մետաղադրամը ունի երկու կողմ. Ինչքան էլ ավագ սերունդը և ավագ սերնդի պատմագրությունը պնդիոր խորհրդային երկրում կյանքը լավն էր, մարդիկ անհոգ ու երկրում չկային էական խնդիրներ, միանշանակ դա այդպես չի եղել ու մեծ տեռորի իրողությունն և ընդհանրապես ստալինյան ռեպրեսիաները դրա խոսուն ապացույցն են: Իհարկե իր ժամանակի մեջ այս գերտերությունը ունեցել է անհամար դրական կողմեր, որոնցից ամենագլխավորը հավանաբար այն է, որ կարողացավ ստեղծել մի հասարակություն, որտեղ գլխավորը ՄԱՐԴ-ն էր, բայց ինչպես ներկայացված նյութերն են ի դերև հանում՝ նույն մարդը նաև այս նույն գերտերության մեջ հաճախ վերածվել է արտադրական թափոնի ու դրա վառ ապացույցն է ստալինյան ժամանակաշրջանի պատմությունը:
Թվարկված աշխատություններում հիմնական նյութը վերաբերվում է հենց ստալինյան կառավարման շրջանին ու առավել կոնկրետ Մեծ Տեռորի ժամանակաշրջանին: Եվ դրանց ուսումնասիրությունը ինքնին վեր է հանում  ԽՍՀՄ տոտալիտարական ձևաչափով կառավարման ծայրահեղություններն ու ոչ ժողովրդամետ գործելոճը: Նյութը նաև ռեալ  տարակարծությն տեղիք է տալիս.  Արդյոք Մեծ Տեռորի նպատակները ինչպիսին էին ? . Սոցիալ-տնտեսական, զուտ իշխանության ամրապնդում, թե իրկանությունից կտրված անհատի կոմղից սեփական պաշտամունքի սերմանում հասարակության մեջ:  Նրանք ստեղծեցին միհեղափոխություն”, որի նպատակը ժողովրդին ամբոխային ազդեցության տակ գցելը և նվիրվածություն քարոզելն էր ... սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ տասնամյակներ շարունակ լինելու են պատմաբանների, քաղաքագետների ու շարքային մտածողի քննարկման, ինչու ևէ նաև վերլուծությունների թեման:

Комментарии

Популярные сообщения