26.11.18
- Ուղղիր տրված բառերի սխալները
Ուխտադրուժ, տարընթաց, ուղղագրություն, ընդարմանալ, կծկվել, պառկել։
2. Գտիր տրված բառերում կատարված հնչյունափոխությունը (հնչյունափոխությունները).
փխրուն-ու-ն սղ., մանրավաճառ-ը սղ., եզրային-ը սղ., ծնրադիր-ու , բարձրաձայն-ը սղ., արկղիկ-ը սղ., երփներանգ-ը սղ., ցածրահասակ-ը սղ., ծանրաձող-ը սղ., դստրիկ-ու սղ, մեղրածոր-ը սղ, կարծրանալ-ը սղ., սանրել-ը սղ., փոքրիկ-ը սղ.։
3. Կազմիր բարդ բառեր՝ ընտրելով սյունակներում տրված բառերից մեկական արմատ.
Խլահավ, սիզախոտ, բեռնատար, հանդամաս, խոժոռադեմ, մրջնաբույն:
Վիմագիր, փափկասուն, մանկամարդ, կաթնակեր, գոտեմարտ, շնագայլ:
Ուղեցույց, կողմնակից, գործադուլ, սուզանավ, շրջապտույտ, հետագիծ:
Վիրակապ, դարամուտ, գինետուն, չարագույժ, ձկնկիթ, ասուլիս:
4. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.
Ակնածել-պատկառել, թախանձել-տխրել, գանահարել-խփել, անրջել-երազել, խարազանել-գանահարել, ամիճ-զանազան մրգերի խառնուրդ՝որպես աղանդներ, անթացուպ-հենակ, կռուփ-բռունցք, ասպար-վահան, բույր-հոտ, ակութ-կրակարան, գեղմ-բուրդ, գուղձ-կոշտ, ըմպանակ-բաժակ, ամեհի-անսանձ, ուրույն-յուրահատուկ, բռնազբոսիկ-ինքն իրեն ճնշած, զգլխիչ-դյութիչ, արգասավոր-բեղուն, ազնավուր-ազնվական։
5. Օրվա նորություններից լրաքաղ արա, քաղածդ լուրը նաև մեկնաբանիր 2 նախադասությամբ։
Գրականություն
- Ավ.Իսահակյանի կարճ պատմվածքների շուրջ սովորողների էսսեների ը)նթերցում, քննարկում։
Այս պատմվածքը կարելի է մի քանի ձևով հասկանալ: Ես դրանցից ամենակարևորն եմ համարում այն փաստը, որ ամեն լավ բան պարունակում է իր մեջ վատը: Օրենքները ստեղծվում են, հնարավորինիս չափ կարգ ու կանոն հաստատելու համար, բայց քանզի միակ հաստատուն և մշտական կարգ ու կանոնը դա՝քաոսն է, որն ամենուր է, քաոսը իրեն ցույց է տալիս լավ բաների մեջ: Եվ բացի այդ, ամեն լավ բան, հաստատվելու համար, զոհեր է պահանջում: - Կարդա Ավ. Իսահակյանի «Ռավեննայում» և «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունները։
- Նկարագրիր «Ռավեննայում» բանաստեղծության կառուցվածքը։
Ցավոք ես չգիտեմ թե ինչ է բանաստեղծության կառուցվածքը: - Փորձիր բացատրել ենթատեքստը։
Այստեղ ցեղասպանության մասին է: - Ուրիշ վերնագիր դիր բանաստեղծությանը։ Փորձիր պարզել՝ ինչո՞ւ է հեղինակը վերնագրել «Ռավեննայում», ի՞նչ կապ ունի այս բանաստեղծությունը իտալական քաղաքի հետ («Բանաստեղծը Ռավեննայում»)։
Արյունալի գագաթը: Հեղինակը գնացել էի Իտալիա՝Ռավեննա տեսնելու Ալիգերի Դանթեի շիրիմը և նա կարծում էր, որ այս բանաստեղծության պարունակությւնը այնքան անմոռանալի է, ինչքան Դանթեի հիշատակը: - Հնգյակ գրիր «Հավերժություն» թեմայով։
Կհիշվի Սևակի անունը,
Եվ կամ հանճարը հսկա Չարենցի,
Ինչպես դարերի խորքից բխող անդունդը,
Ինչպես թափված արյունը հայերի,
Եվ երբ կսպիանան մեր հնացած վերքերը,
Կմնա հիշատակը, ի՝ նշան հավերժի: - «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծծությունից կնոջ արտաքինը ներկայացնող բոլոր բառերը, բառակապակցությունները առանձնացրու։ Փորձիր հեղինակի վերաբերմունքն այդ կնոջ նկատմամբ կռահել, գրավոր շարադրիր նկատառումներդ և հիմնավորիր դրանք բանաստեղծությունից քաղած տողերով։
Մրահոն, հորդ մազեր-գետ գիշերվա, աչքերը սև-արևներ սև:
Բանաստեղծը կնոջը շատ գեղեցիկ և դյութիչ էր համարում, բայց միաժաանակ խորամանակ, քանզի նրա պես մի գեղեցիկ աղջիկ կոտրել էր նրա պատանի սիրտը: - Փորձիր հենց հիմա անգիր արտասանել այս բանաստեղծություններից մեկը։
Комментарии
Отправить комментарий