Բոբիի անունից
Ես ընթերցեցի Խուլիո Կորտասարի <<Բոբիի անունից>> պատմվածքը և պետք է խոստովանեմ, որ այն բավականին խորը իմաստ էր պարունակում: Հեղինակը թույլ է տալիս
նկատել, որ Բոբիի մորաքույրը, ապրելով նրանց հետ, անձնուրաց ձևով
սիրում էր Բոբիին և նրա մորը,
ուստի անվերապահորեն ծառայում և խնամում էր նրանց: Չունենալով սեփական ընտանիք և երեխաներ, մորաքույրը
դրանց բացը լրացնում էր Բոբիի նկատմամբ մեծ սեր և հոգատարություն տածելով: Իր չիրականացած
երազանքների և սպասումների սփոփանքը մորաքույրը գտնում էր Բոբիի դաստիարակության և
խնամատարության մեջ: Ես կարող եմ ասել, որ Բոբին նույնքան սեր և ջերմություն էր ցուցաբերում
մորաքրոջ նկատմամբ: Նա առավել կապված էր մորաքրոջ, քան մոր հետ: Եվ երևի թե մոր ուշադրության
և ջերմության պակասն էր, որը բարի և խելամիտ Բոբիին դրդում էր գիշերային մղձավանջների:
Փոքրիկ մարդուկի հոգեվիճակը իմ կարծիքով կապված էր նրա մոր ու հոր ոչ լիարժեք և հոգատար
ընտանիքից: Այդ ամենի պակասը լրացնում էր բարի և հոգատար մորաքույրը: Պատմվածքի վերջում հեղինակը հնարավորություն
է տալիս յուրաքանչյուրին ինքնուրույն խորհել:
Комментарии
Отправить комментарий