Տնային աշխատանք|Հայոց լեզու
06.12.17թ․
Հատվածից առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր ընտրությունդ։
Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:
Իմ դուրը եկավ այս հատվածը, քանզի այստեղ
Չապլինը ցույց է տալիս, որ ով էլ լինես հարկավոր չէ քեզնից ցածրին ստորացնել, որովհետև բոլորը հավասար են:
Ընթերցելիս ի՞նչ զգացողություններ, խոհեր, ապրումներ ունեցար։
Ընթերցելիս իմ մեջ վերծնվեց մի շատ վաղուց,
ինքս ինձ հետ քննարկած միտք: Թե ինչ է ուզում ամեն մի ծնող, իր երեխայի համար:
Ամեն ծնող ուզում է, որ իր երեխան արժանապատիվ, բարի, ազնվասիրտ և հաջողակ մարդ
դառնա: Այս նամակը կարդալիս, ես նորից ընկա մտածմունքների մեջ:
Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամերը…'
Ամեն
մարդ էլ, ինչպիսի սոցիալական կարգավիճակում էլ որ գտնվի, ունի հպարտություն և եթե չի
բորբոքվում և վիճում, միայն այն պատճառով, որովհետև օրվա հացը վաստակելու խնդիր ունի:
Ուստի մարդը բոլոր սոցիալական իրավիճակներում չպետք է կորցնի,
իր մարդկային դեմքն ու արժանիքները,
չմոռանալով հարգել իր իսկ տեսակի ներկայացուցչի հոգևոր և բարոյական սկզբունքները:
Комментарии
Отправить комментарий