Տնային աշխատանք| Հայոց լեզու

Գործնական քերականություն՝
1.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյա.մ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց,
գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։
2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանօրյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղօրդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
3.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվացքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։
4. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ , համեստ-սնապարծ, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, հուզիչ-դեղձան, դատարկել-պարպել, անպտուղ-ստերջ, խոնավ-տամուկ:
5.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։
1.
Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ հրատարակությունը
2.
Այդ հրատարակչությունը լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3.
Նա այդ գործում մեծ երախտիք ունի։
4.
Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների տեղիք տվեց։
5.
Ամենուրեք փթթում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկա-
նոցները։
6.
Բակում խաղացող երեխան հովարով գլխարկ էր դրել։
7.
Զարմացած երեխան թոթվեց ուսերը։
8.
Մարզիկները մրցույթին մասնակցելու հրավերք էին ստացել։
9.
Ջրատար խողովակի փականը նորոգեցին։
10.
Վարպետը պատրաստակամությամբ օգնեց մեզ։
Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։
կոլեկցիա                                            գրավատուն
օրիենտացիա                                      ախտորոշում
տրադիցիա                                          կողմնորոշում
ստաբիլ                                                 մեկնարկ
լոմբարդ                                                 հավաքածու
վալյուտա                                              ավանդույթ
ստարտ                                                  կայուն
դիագնոզ                                                 արժույթ
դիսպետչեր                                            առևտրային
կոմերցիոն                                               կարգավար
Կոլեկցիա-հավաքածու, օրիենտացիա-կողմնորոշում, տրադիցիա-ավանդույթ, ստաբիլ-կայուն, լոմբարդ-գրավատուն, վալյուտա-արժույթ, ստարտ-մեկնարկ, դիագնոզ-ախտորոշում, դիսպետչեր-կարգավար, կոմերցիոն-առևտրային:

05.12.17թ․
Դինո Բուցատի՝ «Ճագարներ լուսնի տակ»
1.Համամի՞տ ես պատմվածքում հանդիպող հետևյալ մտքի հետ ինչո՞ւ՝ Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներմութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված

Մարդը ստվեր է, քանի դեռ նա իրեն շղթայող ինչ որ բան ունի: Մենք ինքներս մեզ բեռնում ենք, մեր վախերով և հոգսերով, այդ կերպով զրկելով մեզ ազատությունից, մոռանալով օգտվելով կյանքի ամենօրյա գեղեցկությունից: Մենք ամեն վարկյան մտածում ենք և զգուշանում, թե կյանքը կարող է հարվածել, անընդհատ հետ ենք նայում և երբ խնդիր տեսնում՝ փախչում: Հարկավոր է մի  պահ, ընդհամենը մի պահ հիշել թե դուք ով եք, ինչու համար եք, դուք պետք է հիշեք, որ գոյություն ունեք դժվարությունները հաղթահարելու և հոգսերով մտատանջվելու փոխարեն, կյանքը վայելելու համար: Հարկավոր չէ փնտրել թակարդը: Հարկավոր է մոռանալ նրա մասին և ապրել այս պահով, իսկ երբ այն կնկատես անցիր նրա կողքով, կամ վատթարագույն դեպքում, եթե ընկնես նրա մեջ, վստահ եղիր որ կազատվես: Կյանքի բոլոր ուղիներում էլ թակարդներ լինում են, ուղղակի հարկավոր է արժանապատվորեն առաջ գնալ:

Комментарии

Популярные сообщения