Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ

Գովեստի օգտակարությունը կախված չէ գովեստից, դա կախված է մարդուց: Իմ կարծիքով մարդիկ բաժանվում են
երեք տիպի: Առաջին տիպը այն մարդիկ են, ովքեր դրվատվելուց հետո, ուզում են ավելին հասնել, գովեստը խթանում է նրանց աշխատանքը: Երկրորդ տիպը, դա այն մարդիկ են, ովքեր գովված լինելուց, մեծամտանում են և իրենց ամբարտավանության են մատնում: Այդպիսի մարդկանց պետք չէ գովել, որպեսզի նրանք փորձեն հասնել ձեր գոհունակությունը: Իսկ երրորդ տիպը, դա այն մարդիկ են, որոնց համար միևնույնն է: Ուստի գովելուց առաջ հարկավոր է մտածել, թե ով է դիմացդ կանգնած մարդը: Պետք է դիտարկել, թե գովաբանությունը ինչ հետևանքներ կունենա: Ավելի հաճելի է շրջապատից լսել գովեստի խոսքեր, իսկ ինքնագովեստը գեղեցիկ երևույթ չէ: Կարծում եմ գովեստի տեսակներն ու ընկալումները կրում են անհատական բնույթ և դրանք կարելի է քննարկել շատ երկար:

Комментарии

Популярные сообщения