Գործնական քերականություն
Գործնական քերականություն՝
1.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի-հրաշալի ու ձեռքով չկերտված-անձեռակերտ կոթող կա:
Դա Արարատն է երկինք սլացող-երկրասլաց, մեկուսի:
Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված-ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված-քարածածկ է:
Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող-ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով:
Լանջերին խոտով առատ-խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի հյուսիսարևելյան լանջի խորխորատը՝ հայտնի «Մասյաց վիհ» անունով:
2.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին:
Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում, կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ ձկների արձակած ձայների իսկական նշանակության մասին քիչ բան է հայտնի:
Իհարկե, կան բազմազան ձկներ էլ,
որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Հնագույն լամանտինը մի հետաքրքիր կենդանի է,
որը հավանաբար նախատիպ է եղել ծովային լեգենդների, չքնաղ ջրահարսերի համար:
Այս կենդանու առջևի լայն վերջավորությունները հետաճել են,
իսկ մարմինը հենվում է մեծ պոչի վրա: Մա բնակվում է ծանծաղ ծովափնյա ջրերում և սնվում է զանազան, բացարձակապես անվնաս բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու գեղեցիկ կողմերում:
3.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:
1. Եվ շրջող հայացքը՝ նայեց կապույտ արշալույսի մեջ թաթախուն,
երկնքի մեջ ճախրող թռչուններին:
2.
(Ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
3.
Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին, ձեռքերը բացելով մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
4.
(Բացել,
ծունկ,
դուռ,հյուսել):
5.
Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել,այլապես պիտի ջախջախվի և ձեղուն պատերի ու թաղվի ծանր գերանների տակ:
6.
( թաղել,
ստիպել, ձեղուն, ջախջախել):
7.
Զարմացած էր,
որ Լիլիթին տեսնելու վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացումով, և այդ օրվանից սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ էր դարձել:
8.
(Տեսնել, օր, դառնալ, զգացում):
9.
Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով, հասավ հևիհև սիրելի լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր վերջալույսին:
10.
(Հասնել, բեռնավորել, սիրելի, վերջալույս):
4.Ընդգծի՛ր առարկայի հատկանիշ նշանակող հինգ բառ։
1.
Ցածր, վատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, առագաստ, համեստ, անջրպետ
2.
Ամեհի, գոտի,
բույր,
կույր, մանուշակագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին,
ծանր
3.
Գրտնակ, աշխույժ, ուրախ, գզրոց,
լավագույն, ապավեն, ավելի մեղմ, անթեղ, գրոհ,
ագահ։
5.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ։
·
Ճահիճներով պատված-ճահճապատ
·
Մանրէներ ծնող-մանրէածին
·
Մարդկանց ատող-մարդատյաց
·
Միայնակ կյանք վարող-մենակյաց
·
Մեգով պատված-միգապատ
·
Միշտ փթթած-մշտափթթիթ
·
Թախծոտ դեմքով-թախծադեմ
·
Միրգ տվող-մրգատու
·
Նոր տնկած-նորատունկ
·
Նուրբ հնչող-նրբահնչյուն
·
Շահույթ բերող-շահութաբեր
·
Շեկ վարսերով-շիկածամ
·
Շատ շնորհներ ունեցող-մեծաշնորհ
·
Ինչքից զուրկ-ընչազուրկ
·
Ոսկուց ձուլված-ոսկեձուլ
·
Ուշքը կորցրած-ուշակորույս
Комментарии
Отправить комментарий