Վրաստան

1.     Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանի տարածքը 69700կմ2 է: Վրաստանը մեր հյուսիսայինն հարևանն է և բարեկամ: Գործող սահմանադրության համաձայն այն դաշնային պետություն է: Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք՝ Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Ծովը Վրաստանի
հարստության աղբյուրն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և Սև ծովի ավազանի երկրների միջև: Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները: Վրաստանի գետային ցանցը խիտ է հատկապես խոնավ արևմքուտում:
2.     Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանը Հարավ-Արևմտյան Ասիայում բավականին մեծ նշանակություն ունի: Այն զբոսաշրջկության մեծ կենտրոն է, շնորհիվ Սև ծովի և Բորժոմի աղբյուրի: Վրաստանը արտահանում է հանքաքարեր, սև և գունավոր մետաղներ, մեծ քանակությամբ քարածուխ: Վրաստանը ունի երկաթգիծ, որից օգտվում են հարևան բոլոր երկրները, որպեսզի արտահանեն իրենց երկրից տարբեր ապրանքներ:
3.     Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:
Դրա զարգացման գլխավոր նախադրյալներն են նպաստավոր աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները, բնական ռեսուրսների բազմազանությունն ու բավարար աշխատանքային ռեսուրսները: Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը:
4.     Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Քանի, որ Վրաստանը Հայաստանի Հանրապետության միակ քրիստոնյա հարևան երկիրն է և քանի որ Վրաստանը Հայաստանի համար կամուրջ է հանդիսանում, դեպի՝ այլ երկրներ, մեր և վրացիների հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար շատ բարենպաստ կլինի:

Комментарии

Популярные сообщения