Տնային աշխատանք|Ֆիզիկա
27.11-1.12
13,14,15
Թեման.Մարմնի իմպուլս:Իմպուլսի պահպանման օրենք:Ռեակտիվ շարժում
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Որ մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս
Մարմնի ինպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի արագության և զանգվածի արտադրյալին
2.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը
p=mv
3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
4.Իմպուլսը վեկտորական մեծություն է ,թե սկալյար
Իմպուլսը վեկտորական մեծություն է:
5.Ինչն են անվանում համակարգի իմպուլս
Համակարգի իմպուլս է կոչվում համակարգի բոլոր մարմինների ինպուլսների գումարը:
6.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ
Փակ կոչվում է այն համակարգը, երբ համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունը այնքան փոքր է ,որ կարելի է անտեսել:
7.Ձևակերպելի ինպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմինների ինպուլսների գումարը, անկախ այդ մարմիննների փոխազդեցությունից, չի փոխվում:
8.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ
Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություը:
9.Ինչ կառուցվածք ունի հրթիռը
Հրթիռը կազմված է երեք բաժիններից՝ պատյան, վառելիք լցնելու տեղ, ելքի փողակ: Ելքի փողակից դուրս են գալիս այրված գազերը, որոնց հրթիռը մղում են վեր: Իսկ հրթիռի կտուծը կոչվում է օգտակար բեռ:
Լրացուցիչ առաջադրանք
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ34-ից մինչև էջ41-ը
Կատարել Ղազարյանի դասագրքի էջ41-ի 7-րդ առաջադրանքը
Լաբորատորիայում.
Յուրաքանչյուր սովորող տանից բերի մեկական մեծ փուչիկ՝վերը նշվածլրացուցիչ առաջադրանքը կատարելու համար
20.11-24.11
Դաս11,12
Թեման ՝Դինամիկա: Ներածություն:Նյուտոնի առաջի օրենք:Նյուտոնի երկրորդօրենք:Նյուտոնի երրորդ օրենք:
Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր
1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժմանվիճակը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունըհամակշռված է:
F=ma
2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ
Վագոնի շարդժում երկրի նկատմամբ:
3.ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ
Երբ նրա վրա ազդոզ ուժերը համակշռում են:
4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է:մարմինը շարժվում է,թե գտնվումէ դադարի վիճակում:
Մարմնի վրա ազդող ուժերի համազար զրո է և մարմինը գտնվում է դադարիվիճակում:
5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Երբ մարմնի վրա ազդում է այլ մարմինները ապա այն իր արագությունըփոփոխում է:
6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին ևհակադարձ համեմատական՝մարմնի զանգվածին:
a=F/m
7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Երբ արագություն փոփոխվում է:
8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Սայլակը հրենք ձորից:
9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակուղղված ուժերով:
F1=-F2
Լրացուցիչ առաջադրանք
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ23-ից էջ33-ը
Լուծել հետևյալ խնդիրները՝
1.Ինչ-որ համազոր ուժի ազդեցությամբ 100կգ զանգվածով մարմինը շարժվում է 0,3մ/վ2 արագացմամբ: Ինչ արագացմամբ կշարժվի 120կգ զանվածով մարմիննայդ նույն ուժի ազդեցությամբ:
2.Ինչ հաստատուն ուժի ազդեցությամբ դադարի վիճակում գտնվող 0,3կգզանգվածով մարմինը 5վ-ում կանցնի 25մ ճանապարհ:
3.Որքան ժամանակում 5000Ն համազոր ուժի ազդեցությամբ շարժվող 1տզանգվածով մարմնի արագությունը կաճի 500մ/վ-ից մինչև 2000մ/վ:
4.50Ն հաստատուն համազոր ուժի ազդեցությամբ շարժվող 100կգ զանգվածովմարմնի արագությունը 8վ-ում աճեց մինչև 10մ/վ: Գտնել մարմնի արագությունըայդ ժամանակահատվածի սկզբում:
5.Դիտորդից ինչ հեռավորության վրա է հարվածում կայծակը, եթե ամպերիորոտը կայծակը նկատելուց 4վ հետո է հասնում դիտորդին: Ձայնի տարածմանարագությունը` 330մ/վ է:
Комментарии
Отправить комментарий