Թարգմանություն|Translation
Մի անգամ
մթությունը պահմտոցի էրխաղում լուսնի հետ: Մեկ-մեկ այն պահ էր մտնում տների կամ ծխնելույզնեի
հետևում և անշարժ կանգնում էր մինչև լուսնի
լույսը պտտվեր շուրջ բոլորը այն գտնելու համար:
Մեկ-մեկ այն վազվզում էր, պահ տմնելով մի կառվի, կամ փողոցը անցնող շան ետևում:
Այն շատ լավ էր տիրապետում լուսնից թաքնվելու գործին:
Բայց երբ արևն էր բարձրանում, ամեն ինչ այլ էր:
«Բայց մի րոպե»-ասաց լուսինը.-«երբ արևը շողա,
այդ ժամանակ ո՞րտեղ ես թաքնվելու».
«Ես կթաքնվեմ դպրոց գնացող երեխաների հետևում»-ասաց մթությունը.-«եվ կդառնամ նրանց ստվերները»:
«Շատ
բարի»-ասաց լուսինը.-«բայց երբ երեխաները մտնեն դպրոց,
այդ ժամանակ ո՞րտեղ ես թաքնվելու: Թանկագինս, դու իսկապես լավ կանես գնաս մոլորակի
մյուս կողմը թաքնվես, կամ էլ արևը քեզ հաստատ կբռնի»:
«Ոչ, այն չի բռնի»-ասաց
մթությունը.-«Սպասիր
և կտեսնես»:
Քիչ անց արրը բարձրացավ և մթության մեծ
մասը գնաց, թաքնվեց երկիր մոլորակի մյուս կողմում և գիշերը այնտեղ անցկացրեց, բայց
մթության մի քանի փոքրիկ մասնիկ, մնացին արևի հետ խաղալու:
Նրանք լավ ժամանակ անցկացրին, որոշ մասերը մարդկանց ստվերներ
էին, որոշները կատուների, շների, կովերի ստվերներ էին, իսկ մյուսները փոքրիկ թռչունների
ստվերներ էին և ճախրում
ին սիզամարգում, բայց վերջում արևը համարյա բռնեց նրանց բոլորին, այնտեղ մնացել էր
մթության մի փոքրիկ մասնիկ:
«Որտեղ էլ թաքնվես»-ասաց արևը.-«ես քեզ կբռնեմ»:
«Ոչ, դու չես բռնի»-ասաց մթությունը.-«Ես ընտրել եմ մի գեղեցիկ տեղ, որտեղ դու ինձ երբեք
չես գտնի: Իսկ հիմա մի նայիր և հաշվիր մինչև տասը մինչև ես կթաքնվեմ»:
Այսպիսով արևը թաքնվեց մի ամպի ետևում և հաշվեց մինչև տասը:
Հետո այն դուրս եկավ ամպի ետևից, որպեսզի փնտրի մթությանը:
«Ես
կարծում եմ այն թաքնվում է մեկի հետևում և դարձել է նրա ստվերը».-ասաց արևը: Բայց չնայած, որ այն
փնտրեց ամենուր, միևնույն է չկարողացավ գտնել մթությանը: Նա փնտրեց ամբողջ և օրը և
նաև հաջորդ օրը, բայց չկարողացավ գտնել այն և իհարկե այն երբեք մթությանը չէր գտնի,
քանզի մթությունը այդքան հիասքանչ տեղ էր գտել թաքնվելու համար, աստիճանների տակի սպասքապահարանը:
«Այստեղ շատ լավ է».-մտածեց մթությունը-«կարծում եմ ընդմիշտ կմնամ այստեղ: Եվ այն մնաց»:
Եվ ահա թե ինչու է աստիճանների տակի սպասքապահարանում միշտ մութ:
Комментарии
Отправить комментарий