Գործնական քերականություն

02.04-05.02
Գործնական քերականություն
1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

  1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։
  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էր մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան ։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերել էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկո ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

3.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Ես չեմ սիրում կաթի սերը:
Ազատը սիրում է Աննային:

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետը նախադասության վերջում սխալմամբ եմ դրել:
Կետը օվկիանոսի ամենա ահարկու կենդանիներից մեկն է:

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Ես քանոնով պետք է չափեի ուղիղ 12.164648974979 սմ:
Նրա մատերը սահում էին քանոնի վրայով, եվ կախարդական հնչյունները ավելի էին հեռացնում մեր հերոսներին իրականությունից:

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Երբ լսեց նորությունները, նրա մարմնով ինչ որ անորոշ դող անցավ:

Անվահեծը մեքենայի վրայից հանելուց հետո, Դավիթը թորձեց բաժանել այն դողից:

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Ուսուցիչը զայրացավ նրա վրա, լկտի պահվածքի և ծաղրական տոնի պատճառով:

Այդ տոնը անցկացվում է միայն Ճապոնիայում:

4. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Չեմ հասկանում, թե ինչու են բոլոր ուսուցիչները խաբնվում նրա տեսքին, անգամ առանց դրա բոլորը վարդագույն ակնոցներով են նայում Գոռին:
Էդուարդը միշտ ջրից չոր էր դուրս գալիս, ոչ ոք չէր կարողանում ապացուցել, որ նա մեղավոր է:
Ինչքան էլ Արթուրը համբերատար լիներ, անգամ նա իր սահմանն ուներ, նրա համբերության բաժակը այդ խոսքերի վրա լցվեց:
Այդ ժամանակներում, միակ բանը ինչը ձեռք մեկնեց Սուբյենկովին, դա կացինն էր:
Է՜էէէէ, թարգ տուր, նա քո պատկերացրած անմեղ գառնուկը չի, չեմ հասկանում, թե ինչու ես նրան այդքան քաղցր աչքով նայում:

5.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։
Նախածանց
Վերջածանց
Երկուսն էլ
Անհայտ
Մթերային
Անհոգաբար
Անհարմար
Կաղնուտ
Անմտություն
Ապաշնորհ
Միլիոնավոր
Անհավատալի
Անթիվ
Ցուցանակ
Վերահաշվում
Տգեղ
Կղզյակ
Ներգրավում
Չկամ
Հայրական
Տրամագծորեն
Հակաթույն
Լսարան
Դժգոհություն
Արտապատկեր
Մորթեղեն
Համատեղություն
Ենթավարպետ
Ծիծաղելի

Գերադաս
Միտք
Հարակից
Հավաքածու



Комментарии

Популярные сообщения