К основному контенту
Ապրիլի 23-27
Ապրիլի 23-27
-
Գրավոր առաջադրանք՝
ա/ Բացատրե՛ք «Իրավունք» և «Մարդու իրավունք» հասկացությունները.
Հասարակական հարաբերությունների կարգավորիչներից
մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝
դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող
դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն
սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
բ/ Թվարկե՛ք, ձեր կարծիքով, Մարդու ամենաառաջնային իրավունքները.
Մարդու ամենաառաջնային իրավունքը դա ապրելու իրավունքն է և ոչ ոք, ոչ մի դեպքում իրավունք չունի մարդուն զրկելու այդ իրավունքից:
Դրանից անմիջապես հետո գալիս է ազատության իրավունքը: Ավելի լավ է մեռնել, քան սահմանափակված ազատությամբ ապրել:
Ահա մարդու երկու ամենառաջնային իրավունքները:
գ/ Որքանո՞վ են, ձեր կարծիքով, պաշտպանված Մարդու իրավունքները մեր երկրում.:
Այս պահին ոչ, քանզի մեր երկիրը ամենա կոռումպացվածների շարքերում է և այստեղ տիրում է օլիգարխիան: Պաշտոնավորները ամեն ինչը դիտարկում են սեփական շահադիտական տեսանկյունից: Բայց միգուցե մի քանի օրից, մենք կապրենք նոր Հայաստանում:
Комментарии
Отправить комментарий