Բրազիլիա

1.      Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը:
Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է  Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։

2.      Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երկրները:




3.      Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները
Բրազիլիան տեղադրված է մինչքեմբրյան Բրազիլական պլատֆորմի վրա, որը մերկանում է Գվիանական վահանի, Գուապորե և Աան Ֆրանսիսկու բարձրությունների շրջանում։ Ամազոնի, Պառնաիբայի, Պարանայի տեկտոնական ընդարձակ իջվածքները (սինեկլիզներ) ծածկված են փխրուն ապարների հզոր շերտերով։ Պլատֆորմի հիմքի հետ են կապված բազմամետաղների, ոսկու, երկաթի, մանգանի հանքերը և հազվագյուտ մետաղները, հողմահարման կեղևի հետ՝ բոքսիտները, նստվածքային ծածկույթի հետ՝ նավթը, քարածուխը, աղը։ Բրազիլիան Լատինական Ամերիկայի ամենամեծ տնտեսական պոտենցիալ ունեցող երկրներից է։ Բրազիլիայի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով, Համախառն Ներքին Արդյունքը 2014-ին գնահատվել է 3,264 տրիլիոն դոլար։ Տնտեսության նման աճը բացատրվում է կապիտալ ներդրումների բարձր մակարդակով։ Մեծացել է նավթի, երկաթի, մանգանի հանքանյութի և այլ օգտակար հանածոների արդյունահանությունը։ Բրազիլիան ունի բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար են մետալուրգիան, մեքենաշինությունը և էներգետիկան։ Ավանդական ճյուղերում են նաև տեքստիլ և սննդի արդյունաբերությունը, զարգացած է բամբակյա գործիքների և կաշվի-կոշիկի արտադրությունը։ Երկրի արդյունաբերությունը խիստ անհամաչափ է տեղաբաշխված։ Արդյունաբերական արտադրանքի մեծ մասը տալիս են Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի, Ռեսիֆի և ծովափնյա մի քանի այլ խոշոր արդյունաբերական կենտրոններ։

Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Արդյունաբերությունը, էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը:

Комментарии

Популярные сообщения