Գործնական քերականություն


Գործնական քերականություն՝
1.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն):
Վա~յ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։
2.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։
1.      Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
2.      Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
3.      (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
4.      Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
5.      Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։
3.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։
1.      Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։

2.      Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
3.      Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
4.      Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ)։
5.      Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։ 
4.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր-փրփուր, երբներանգ-երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր-շամփուր, ճամբա-ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ-թուխպ:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա-արքա, քրգջալ-քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել-հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(
կապույտ) ավաք-ավագ:
Ա. Արդար, դրդել, զվարդ-զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արդնանալ-արթնանալ, վաղորդյան, շքերդ-շքերթ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել-շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօդևան-անօթևան, բացօդյա:
5.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ
փոփոխություննե՛ր արա):
Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին,երբ Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում
էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել, հենց որ այծը նախատեց աղվեսին: ( հենց որ,
երբ)
Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար, քանի դեռ Ծիծեռնակները
ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ,ուստի Նրանք որոշեցին խայթոցով վնասել
մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում,թեև Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու,թեև Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)

Комментарии

Популярные сообщения