Աղայանը մակավարժ

Ղազարոս Աղայանը շատ մեծ դեր է ունեցել մանկավարժության պատմության մեջ: Նա առաջիններից էր, ով հանդես եկավ աղջիկներին և տղաներին միասին կրթելու առաջարկությամբ: Բանաստեղծը միշտ այն կարծիքին է եղել, որ պատժելով և ապտակելով դասավանդելը սխալ տարբերակ է: Նրա ամենահայտնի մանկավարժական գործը դա «Մայրենի լեզու» մինչև չորրորդ դասարանի համար նախատեսված դասագիրքն է եղել:
Շատ իմաստուն մանկավարժ է եղել մեծ գրողը: Նա բազում կարծիքներ է արտահայտել կրթության մասին: Աղայանը ենթադրել է, որ հարկավոր չէ երկար ժամանակ լավ կրթելու համար, հարկավոր է կարճ ժամանակը ճիշտ գործածել: <<Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում>>։ Աղայանը ձգտում էր ստեղծել մի խելացի սերունդ եվ դրա համար իր արտահայտած մտքերից մեկում ասում է, որ ուսուցիչը սովորողին պետք է հասկացնի դասը, այլ ոչ թե ընդամենը մի անգամ ասի և վերջ : << Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամեն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ>>։ Աղայանը համարում էր, որ հեքիաթները երեխաներին չարն ու բարին, ճիշտն ու սխալը սովորեցնելու ամենալավ միջոցն են: Ես կարծում եմ, որ նա ընտրել է կրթելու ամենաճիշտ տարբերակը:  

Комментарии

Популярные сообщения