Ու վառվում է օրերում
Ու վառվում է օրերում մարդու կյանքը, որը ամեն անցած օրի հետ դառնում է անցյալ: Այդ օրերի ընթացքում դու ապրում ես քո կյանքը, որը լցված է լինում մեծ հույսերով, լավ օրերով, ուրախությամբ, տխրությամբ, կարոտով և նման բազմապիսի զգացողություններով: Մարդը կյանքի ընթացքում ունենում է բազմաթիվ ցանկություններ և դեռ մանկուց երազում է իրականացնել դրանք: Նա կյանքի տարբեր փուլերում ունենում է տարբեր երազանքներ և նպատակներ: Եթե դրանք իրագործվում են նա լինում է ուրախ և գոհ, իսկ չիրագործվելու դեպքում մեկ-մեկ հիասթափվում է և տխրում: Այդ զգացողությունների և նվաճումների շղթան կոչվում է կյանք, որն էլ վառվում է օրերում դառնալով անցյալ և կյանքի վերջում վերածվում է հիշողությունների մի մեծ մատյանի:
Комментарии
Отправить комментарий