Օրերից մի օր
Երկու քույր են լինում: Օրերից մի օր քույրերը, որոշում են ճանապարհորդել: Գնում են, գնում մի թագավորության են հասնում: Անտառում իրենց վրանն են խփում ու այնտեղ բնակվում: Առավոտը, երբ նրանք օջախ են վառում, արքան ու նրա կրրտսեր եղբայրը անտառում ձիերով սլանում եմ, որ մեծ եղբայրը ծուխը տեսնում է՝ անհանգստանում է, ձիերը քշում են դեպի ծուխը: Երբ նրանք ոսկեծամ աղջիկներին տեսնում են սիրահարվում են: Գիշերը երբ աղջիկներն քնած են լինում գալիս են նրանց փախցնում տանում: Արքան նրանց վրա շատ է զայրանում:
-Շան որդիներ, դուք չգիտեք, որ պետք է անպայման ամուսնանաք ազնվական ծագում ունեցող աղջկա հետ:
Տղաները սկսում են հոր հետ վիճել,իսկ նրանց ձայնից աղջիկները արթնանում են, զարմանում են և միաժամանակ վախենում: Նրանք փնտրում են իրենց ցնցոտիները,բայց գտնում են միայն հիանալի զգետսեր: Այդպես աղջիկները սկսում են բնակվել ապարանքում: Երբ թագավորը հոգին ավանդելուց է լինում կանչում է իր որդիներին և ասում.
-Տղաներս խոստացեք ինձ, որ նրանց հետ չէք զույգվի.-բայց նրա տղան կոպիտ պատասխնաում է.
-Եթե ես մեկի հետ ամուսնանամ, ապա միայն նրա.-Թագավորը նրան պատասխանում է.
-Ես քեզնով հպարտ եմ տղաս, դու միշտ շարժվել ես քո սրտի թելադրանքով.
Եվ ավանդում է հոգին, իսկ տղնաերը ամուսնանում են աղջիկների հետ, և ապրում են նրանք երկար և ուրախ:
Комментарии
Отправить комментарий