Անհաջող Հելոուինի պատմությունը
Մի անգամ ես և Ջեյմսը պլանավորում էինք, թե Հելոուինին ինչ օյին ենք խաղալու Քրիսթափորի գլխին: Մենք երեքով լավագույն ընկերներ ենք և ամեն տարի մենք իրար վախեցնում ենք: Երկար մտորումներից հետո մենք որոշեցին Մր. Բրաունի խանութից երկու ավազակի հագուստ գնել և գիշերը պատուհանից նրա սենյակ մտնել: Մր. Բրաունը մի ծերուկ էր, որը միշտ զանազան զգեստն էր գնում և դրանց վաճառքով զբաղվում: Հավաքեցինք մեր երկուսի գումարը և պարզվեց, որ մենք միասին ունենք հիսունչորս դոլլար և տասնվեց սենթ:
Մր. Բրաունը համաձայնվեց այդ հիանալի հագուստները մեզ տալ՝ քառասուներեք դոլլարով և հիսուն սենթով: Ես շատ ուրախ էի այդ լավ առաջարկի համար, իսկ Ջեյմսը մտածմունքների մեջ էր, երեևի նա որոշել էր այդ գումարը ուրիշ բանի վրա ծախսել: Բայց ուշ թե շուտ նա էլ համաձայնվեց: Մենք գնացինք տուն և սկսեցինք ծրագրել թե ինչ ենք Քրիսթափորի գլխին խաղալու: Արդեն երեկո էր: Մենք տանից դուրս երկանք հանցագործի շորերով: Բայց մի ասա ամբողջ ճանապարհին մեզ երկու ոստիկան հետևել են: Եվ երբ մենք կանգնեցին աստիճանին նրանք մեզ գլորեցին նրա վրայից և տարան ոստիկանական բաժանմունք: Մենք սկսեցինք արդարանալ, բայց նրանք մեզ չէին հավատում: Մեր գլխով ահավոր մտքեր էին անցնում: Նրան Քրիսթափորին բերեցին մեզ մոտ և նա սկսեց հռհռալ, այդ ժամանակ ես նրա ձեռքերում նկատեցի մի ապակե արկղիկ: Եկավ այն ժամանակը երբ մի քանի հանցագործերի պետք է հարցաքննեին: Նրանցից մեկը վազեց և Քրիստափորի ձեռքից խլեց արկղիկը և երբ ոստիկանները նրա վրա հարձակվեցին նա սայթակեց և արկղիկը կոտրվեց: Նրա միջից հազարավոր սարդեր դուրս թափվեցին և Քրիստափորը սկսեց բարձրաձայն լացել, իսկ մենք նրա վրա ծիծաղում էինք: Պարզվեց որ նա այդ արկղիկը հատուկ գնել էր, որպեսզի մեզ վախեցնի և նրա համար վճարել էր ինըսունյոթ դոլլար: Դա մեր ամենազվարճալի և ամենաանհաջող Հելոուինը եղավ:
Комментарии
Отправить комментарий