Կարդում ենք Չարենց


Նախագծի ընթացքում ես ավելի լավ ծանոթացա Չարենցի կյանքին: Սովորեցի նրա բանաստեղծությունների մեծամասնությունը: Իմացա նրա ընտանիքի մասին և թե ինչպես է սկսել գրել: Գիտնականները մինչ օրս վիճում են թե ինչու է բանաստեղծը իրեն Չարենց անվանել:
Ոմահք ասում են, թե մանուկ հասակում նա շատ չար երեխա է եղել և այդտեղից էլ ստացել իր գրական մականւնը: Մյուս մասը ասում է, թե նա մի օր քայլելիս բժշկի տան վրա տեսել է Չարենց անվանումը և մտածելով, որ դա յուրօրինակ ազգանուն է ընդօրինակել է : Իսկ ամեհավանական տարբերակը, որը ինքը Չարենցն է ասել, դա այն է, թե մարդիկ ասում են բարի անվան տակ չար հոգի է թաքնված ,իսկ բանաստեղծը փորձել է հակառակն ապացուցել: Շատ բան իմացա Չարենցի կենսագրությունից: Մի անգամ նրա հայրը-Աբգար աղան նրան գումար է տվել և ասել, որ գնա ու իր համար կոշիկ գնի, իսկ Չարենցը փոխարենը գրքեր է գնել: Նա շատ ընթերցասեր է եղել և ի շնորհիվ դրա հասել մեծ բարձունքների:

Комментарии

Популярные сообщения