Վերնատուն
Այդ գրական խմբակը հիմնադրել է Հովհաննես Թումանյանը 20-րդ դարի սկզբին: Այն անվանվել է վերնատուն, քանզի իմաստասերները հավաքվել են Թումանյանի, Թիֆլիսում գտնվող տան չորրորդ հարկում` վերնատանը: Ցավոք այն փակվել է 1908 թվականին, քանի որ խմբակի անդամները շատ հաճախ չեին մասնակցում հավաքներին և այդպես վերջ-ի-վերջո այն փակվեց: Նրա անդամերը եղել են Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և Նիկոլ Աղբալյանը: Հետագայում խմբակը դարձել է <<Հայ գրողների կովկասյան ընկերության>> հիմնաքարը: Ասում են, որ երբեմն այնտեղ նրանք բառախաղերից բանաստեղծություններ էին գրում, բայց մարդիկ ընդամենը դրանցից մի քանիսը գիտեն: Այնտեղ նրանք զբաղվում էին գրական քննարկումներով և խորհրդակցում միմյանց հետ: Աղայանը շատ հուշեր ունի կապված վերնատան հետ:Խմբի փակվելուց հետո անդամները շատ սակավ էին հանդիպում: Նա նպաստել է վերնատան ստեղծմանը, քանզի ֆինանսապես աջակցել է Թումանյանին, որպեսզի գնի իր տունը: Աղայանը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի խմբի անդամները չբացակայեն, իսկ բացակայության դեպքում անձամբ է նրանց փնտրել և գտել, հավաքելով վերնատանը: Նրանց գործունեությունը և Աղայանի ջանքերը նշանակալից դեր ունեցան տվյալ ժամանակաշրջանում հայ մտավորականների կյանքում:
Комментарии
Отправить комментарий