Մայրամուտ
Մի անգամ,երբ ես պապիկիս հետ գնացել էի պեղումների, և մենք արդեն պետք է վերադառնայինք տուն, նա ավտոմեքենան չվարեց: Ես նրան հարցնում էի, թե ինչու մեքենան չի վարում, իսկ նա ապատասխանեց, որ լռեմ և ուշադիր նայեմ: Ես համբերությամբ սպասեցի, որովհետև պապիկիս միշտ հարգել եմ: Մի քանի րոպե անց, նա ինձ բլրի գագաթից ցույց տվեց մայրամուտը: Ոսկեշող արևը իջնում էր բլրի հետևը` հորիզոնի ամպերին ծիրանագույն երանգ տալով: Երկինքը շառագունել էր: Երկնագույն, ծիրանի և սպիտակ երկինքը հեռացող արևի հետ ասես հրաժեշտ էր տալիս ոսկե ցորենի արտերին: Ես ավելի գեղեցիկ տեսարան կյանքում չէի տեսել: Այդ պահին ասես շուրջս գտնվող ամեն ինչ լռեց, ոչինչ չէր կարող հավասարվել մայրամուտի գեղեցկությանը: Ես այդ օրը կյանքում չեմ մոռանա:
Комментарии
Отправить комментарий