Ռանչպարների կանչը
Ես ընթերցել եմ Խաչիկ Դաշտենցի <<Ռանչպարների կանչը>> գիրքը: Այնտեղ ներկայված է մի երիտասարդի կյանք, որը պատանի հասակում դառնում է ֆիդայի և մասնակցում զանազան պատերազմների: Նրա անունը Մամիկոն էր, բայց մայրը նրան Սերոբ էր անվանում: Սկզբում նա գնում է և օգնում է հայդուկապետ աղբյուր Սերոբին: Նա նրա և նրա հայդուկների հրացանների փողերների ոզնու ճարպով մաքրում: Նրանից հետո երբ փաշաներից մեկը աղբյուր Սերոբի գլուխը կտրում է, նա դառնում է նոր հայդուկապետ Գևորգ Չաուշի օգնականը, իսկ ավելի ուշ երդվում է Արաբոյի գրքի վրա և դառնում ֆիդայի: Հայդուկը նույն ֆիդային է: Գևորգ Չաուշի մահից հետո հայաստանը ազատվում է և նա գնում է կամավորական ջոկատ: Ավելին ես պատմել չեմ կարող, քանզի գիրքը դեռ չեմ վերջացրել, բայց թե ովքեր էին հերոսները և շարունակությունը դուք կարող եք գիրքը ընթերցել և իմանալ:
Комментарии
Отправить комментарий