Աղայանի մտքերը: Վերլուծություն
1
Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛` տեր,թե՛` թագավոր և թե՛` իշխան:
Արհեստով մենք զբաղվում
ենք, որպեսզի գումար աշխատքենք, իսկ արվեստով, որպեսզի ինչ որ մեծն և իմաստալից բան
ստեղծենք, որպեսզի այն հասնի ապագա սերունդներին: Այստեղ Աղայանը ասում է, որ ինչ էլ
լինես թե աղա և թե ծառա, մեկ է եթե արհեստ և արվեստ չիմանաս, շուտ կկորես: Այսօր բարձր
պաշտոն ունես, բայց վաղը այդպես չի մնա: Իսկ եթե արհեստ կամ արվեստ իմանաս, կկարողանաս
գումար վաստակել և չպղծել քո հոգին:
2
Բոլոր արարածներն ատում են ծուլությունը, որ մայրն է ամենայն չարյաց, և ապացուցանումաշխատության` երջանկության միակ աղբյուր լինելը: Չաշխատողը ցեց է, որ ուտում է ուրիշիաշխատանքը:
Ծուլությունը մարդու
գլխավոր հակառակորդն է: Ծուլության պատճառով քեզ կարող են սկսել ատել բոլորը: Ծույլ
են լինում էգոիստները: Ընտանիքիդ անդամները տեսնելով, որ դու չես աշխատում և շուտով
կկորես, քեզ սկսում են օգնել: Եվ դրա պատճառով դու քեզ սկսում ես գերիշխող զգալ: Որոշ
ծույլեր անգամ իրենց հոգին են պղծում:
3
Բաւական չէ ազգասէր և հայրենասէր ըլլալը, պէտք է քիչ մըն ալ լեզուասէր ըլլալ, պէտքէ սիրել, պաշտել, գգուել հարազատ մոր հարազատ լեզուն։ Այս սերմը միայն կը բանայ մերառջև լազուի անհատնում ճոխութիւնը, անոր նրբութիւնը և քաղցրութիւնը։
Ամեն մարդ
պետք է բավականաչափ արժանապատվություն ունենա, որեպսզի չթողնի օտարականներին իր լեզուն
պղծեն: Բավական չէ, որ դու ինչ- որ մատյաններ
կարդաս, կամ հայ մեծերի գերեզմանները այցելես, որպեսզի հայրենասեր լինես: Հայրենիքի
հիմքը լեզուն է: Պետք է ուրիշների մոտ ավելի
շատ քո լեզուն հարգես և ներկայացնես ուրիշներին նրա գանձերը, որպեսզի նրանք չհամարձակվեն
լեզուդ պղծեն և լեզուն հավիտյան մաքուր մնա:
Комментарии
Отправить комментарий