Ինքնակրթություն (անժամկետ նախագիծ)

Նպատակներ`
  1. «Սովորել» հմտական համակարգի անընդհատ կատարելագործում;
  2. Իրականության բոլոր ոլորտների գիտելիքների ամենօրյա յուրացում;
  3. Մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացում;
  4. Անձնական օրինակի օգտագործում որպես սովորողի կրթական գործունեության գործոն:

Խնդիրներ`
  1. Ինքնակրթության աղբյուրների, այդ թվում` գիտական և գեղարվեստական գրականության ու տարբեր ոլորտների մասնագետների հետ շփումների, շարունակական բազմակողմանիացում;
  2. Օտար լեզուների ինքնուսուցում և ամենօրյա կիրառում;
  3. Ինքնակրթության հստակ պլանավորում;
  4. Ընտրված նյութերի պահպանում էլեկտրոնային ամենամսյա օրագրերում:

Բովանդակություն`
  1. Տպագիր և համացանցային տեքստերի ընթերցում;
  2. Ռադիո — հեռուստատեսային ընտրված հաղորդումների ու ֆիլմերի ունկնդրում և անկնդրում;
  3. Համացանցային ձայնա- և տեսանյութերի դիտում;
  4. Անձնական շփման որակական ընդլայնում:

Շահառուներ` ինքնակրթվողը և նրա կենսագործունեության ոլորտում գտնվողները:

Ակնկալվող էական արդյունքը` շահառուների համագործակցության մակարդակի ու արդյունավետության բարձրացումը:

24.01,2019                 ©                         Աշոտ Տիգրանյան



Ինքնակրթություն նախագիծը, առաջին հերթին ճիշտ եմ համարում, քանզի այն հետաքրքրում է միայն այն անձանց, ովքեր սովորելու ցանկություն ունեն: Ինքնակրթություն նախագիծը ապահովվում է շահառուի ոչ միայն պատմական գիտելիքների զարգացումը, այլ նաև բազմակողմանի ընդհանուր առաջընթացը: Ժամանակակից կրթական ծրագիրը, մարդուն չի նախապատրաստում իրական կյանքին, իսկ ինքնակրթություն նախագիծը ստիպում է, որ մտածես, նախագծեր կազմես, գործես և ադապտացվես: Դու ստիպված աշխատում ես հասարակության հետ, կուտակում ես տեղեկություններ և մակարդակով մարդկանցից և տեղացի թմրամոլներից: Նախագիծը իրեն ամբողջությամբ արդարացնում է որպես կրթական միջոց:

Комментарии

Популярные сообщения