Ճարպեր
Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։
Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։
Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1-1,5 գ՝ 1 կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70-105 գ)։
Ճարպերի կառուցվածքը հաստատվել է ֆրանսիացի քիմիկաոսներ Է. Շևրելի և Մ. Բերտլոյի կողմից։
19-րդ դարի սկզբին Շևրելը հաստատել է, որ ճարպերը հիմքի առկայությամբ ջրի հետ տաքացնելիս ճեղքվում են՝ առաջացնելով գլիցերին և ճարպաթթուներ։ Կենդանական և բուսական ճարպերը մշակելով, նա նկատեց, որ ճարպերի օճառացման ժամանակ առաջացած նյութերի կշիռը, մոտ 5 %-ով գերազանցում է ելանյութային ճարպի կշռին։ Ընդ որում ածխածնի կշիռը մնում է անփոփոխ, իսկ թթվածնի և ջրածնի կշռային քանակությունները մեծանում են այն նույն հարաբերությամբ, ինչ հարաբերութթյամբ որ նրանք պարունակվում են ջրի մեջ։ Այստեղից Շևրելը ենթադրեց, որ ճարպերի օճառացման ժամանակ տեղի է ունենում ջրի միացում։
Շևրելը ճարպերը ճեղքելով ստացավ 3 թթուներ, որոնցից երկուսը՝ ստեարինաթթու և մարգարինաթթու, պինդ թթուներ են, իսկ մյուսը՝ օլեինաթթու, որն էլ հեղուկ ճարպ է։
Որոշ ճարպերում (օրինակ, կարագի մեջ), բացի նշված 3 թթուներից, Շևրելը գտավ նաև ուրիշ թթուներ՝ այսպես, նա հայտնագործեց կարագաթթուն, կապրոնաթթունև կապրինաթթուն։ Շևրելի հայտնաբերած մարգարինաթթուն դա ստերինաթթվի և պալմիտինաթթվի խառնուրդ է։
1854 թվականին Բերտլոն առաջին անգամ ճարպերը սինթեզեց, նա զոդված խողովակներում գլիցերինը տաքացրեց թթուների հետ։
Ճարպերի կառուցվածքն արտահայտվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝ R ¹, R² և R³ ճարպերի ածխաջրածնային ռադիկալներն են։ Ածխաջրածնային ռադիկալները հիմնականում տարբեր են լինում։ Օրինակ՝ կովի կաթից ստացված կարագի հիմնական բաղադրամասը բութանաթթվից, պալմիտինաթթվից և ստարինաթթվից առաջացած ճարպն է։
Բնական ճարպերը կազմում կան հագեցած (սահմանայի) կարբոնաթթուների (պալմիտինաթթու՝ C15H31COOH, ստեարինաթթու՝ C17H35COOH և այլն) և չհագեցած կարբոնաթթուների (օլիենաթթու՝ C17H33COOH, լինոլաթթու՝ C17H31COOH, լինոլեինաթթու՝ C15H29COOH և այլ) մնացորդներ։
Բոլոր ճարպերը հիդրոֆոբ նյութեր են ջրից թեթև և ջրում չեն լուծվում, լավ լուծվւմ են օրգանական լուծիչներում՝ էթանոլում (5-10 %)[1], բենզինում։
Բնական ճարպերը պարունակում են հետևյալ ճարպաթթուները՝
Հագեցած.
- Ալկաններ։
- ստեարինաթթու (C17H35COOH)
- մարգարինաթթու (C16H33COOH)
- պալմիտինաթթու (C15H31COOH)
- կապրոնաթթու (C5H11COOH)
- կարագաթթու (C3H7COOH)
Չհագեցած
Ալկեններ։
Ալկեններ։
- օլեինաթթու (C17H33COOH, 1 կրկնակի կապեր)
- լինոլաթթու (C17H31COOH, 2 կրկնակի կապեր)
- լինոլեինաթթու (C17H29COOH, 3 կրկնակի կապեր)
Որոշ ճարպեր կազմում մտնում են ինչպես հագեցած, այնպես էլ չհագեցած կարբոնաթթուների մնացորդներ.
Եռգլիցերիդներ | Թթվային մնացորդներ, ըստ կշռի % | ||||
---|---|---|---|---|---|
Պալմիտինաթթու | Ստեարինաթթու | Օլեինաթթու | Լինոլաթթու | Լինոլեինաթթու | |
Կարագաթթու | 25 | 11 | 34 | 6 | 5 |
Արևածաղկի յուղ | 11 | 4 | 38 | 46 | - |
Ձիթապտղի յուղ | 10 | 2 | 82 | 4 | - |
Կտավատի ձեթ | 5 | 3 | 5 | 62 | 25 |
Ոչխարի ճարպ (պինդ) | 38 | 30 | 35 | 3 | 9 |
Տավարի ճարպ (պինդ) | 31 | 26 | 40 | 2 | 2 |
Խոզի ճարպ (պինդ) | 27 | 14 | 45 | 5 | 5 |
Ճարպերը մարդու օրգանիզմում | 25 | 8 | 46 | 10 | - |
Комментарии
Отправить комментарий