20.05.19

  1. Կարծիքդ գրիր խոսքի դերի մասին մարդու կյանքում։
    Խոսքը չափազանց կարևոր դեր ունի մարդու կյանքում: Ընտրելով խոսքը ճիշտ մատուցելու ձևը, կարող ես կառավարել ցանկացած չափերի ամբոխների: Պարզապես հարկավոր է ընտրել ճիշտ բառերը, արտահայտությունները և նախադասության կառուցվածքը: Հայոց լեզվի մեջ դա կոչվում է ոճաբանություն: Այս երևույթի մասին մի շատ զվարճալի, հակիրճ հեքիաթ կա: Լինում է, չի լինում, մի եսակենտրոն թագավոր է լինում: Մի գիշեր, թագավորը երազ է տեսնում, իբր երկնքում շատ փոքրիկ աստղեր են փայլում, իսկ բոլոր աստղերի մեջտեղում կար մի աստղ, որը բոլորից մեծ էր և առանձնահատուկ փայլ ուներ: Ապա մեջտեղի աստղը սկսում է ավելի ուժեղ փայլատակել, իսկ կողքի աստղերը խամրում են: Վերջում աստղերը հանգում են և անհայտանում: Թագավորը խուճապահար հավաքում է թագավորության լավագույն երազահաններին, որպեսզի մեկնաբանեն իր երազը: Երազահանները երազը  ուշադիր լսելով և քննարկելով`գալիս են ընդհանուր հայտարարի և ուղարկում իրենցից մեկին, որպեսզի թագավորին ասի, թե ինչ են հասկացել:
    -Թագավորն ապրաց կենա,-ասում է երազահանը.-երազում փոքրիկ աստղերը քո բարեկամներն ու սիրելիներն էին, իսկ մեջտեղի մեծ աստղը դու, իսկ նրանց խամրելը նշանակում է, որ դու շատ շուտով ընդմիշտ կորցնելու ես քո հարազատներին:
    Թագավորը զայրանում է նրանց գուշակությունից և հրամայում նրանց գցել զնդանը: Թագավորը երկար ժամանակ չէր կարողանում համակերպվել երազի կանխագուշակության մասին և փնտրում է մեկին, ով երազը կլսի և կփորձի մեկնաբանել, բայց մյուս երազահանները, խրատվելով նախկինների փորձից, խուսափում էին արքայից: Վերջ ի վերջո հայտնվում է մի ծեր մոգ, ով համաձայնվում է մեկնաբանել թագավորի երազը, բայց միայն այն պայմանով, որ նա ազատ կարձակի բանտարկյալներին: Թագավորը ընդունում է նրա առաջարկը:
    -Թագավորն ապրաց կենա,-ասում է մոգը.-երազում փոքրիկ աստղերը քո բարեկամներն ու սիրելիներն էին, իսկ մեջտեղի մեծ աստղը դու, իսկ նրանց խամրելը նշանակում է, որ դու քո մոտիկներից շատ ավելի երկար ես ապրելու:
    Թագավորը ուրախանում է և ազատ է արձակում երազահաններին զնդանից: Խոսքը մարդու կյանքում կարող է ունենալ և կործանիչ, և փրկիչ ազդեցություն: Ճիշտ է ասված "լեզվի սայթաքում, կյանքի խորտակում" արտահայտությունը: Միտքդ մի փոքր սխալ արտահայտելով, կարող ես քեզ դեմ պետություններ լարես, բայց հերիք է բոլորի օգտին և հաճելի խոսես, որ բոլորի ֆավորիտը դառնաս: Վերևի տեքստի հետ էլ համաձայն չեմ, քանզի մարդը իր խոսացածների մասին ոչ միայն այն դեպքում չի հոգում, եթե ցածր մտավոր ունակությունների տեր է, այլն նաև այն դեպքում, որ խանգարումներ ունի: Ես համարում եմ, որ բարձր ինտելեկտով մարդը, կարող է չհասնել կյանքում նրան, ինչի կուզեր, եթե լավ խոսել չկարողանա: Խոսքը` կյանքում մարդու համար վերելք ապահովվող սանդուղքներից  մեկն է:
  2. Ներկայացրու, թե խոսքի միջոցով մարդ ինչպես է ինքն իրեն արտահայտում։
    Սովորական մարդկանց մոտ, ցանկացած բանի վերաբերյալ առաջին տպավորությունը ստեղծվում է արտաքին տեսքից, տեսնելու առաջին երեք վարկյանում, ապա եթե օբյեկտը կոմունիկացվելու ունակություն ունի, դրա հետ շբվելով: Սովորական մարդկանց համար, գրական և գեղեցիկ բառերով խոսողը շատ սոլիդ մարդու տպավորություն է գործում: Նա ով բառերը երկարացնելով, կուլ տալով և ժարգոնով է խոսում, քյարթու է թվում: Մարդը իր խոսելու ոճով, այսինքն` դրա մեջ ոչ ցենզուրային արտահայտություններով ներառելով, կամ հակառակը, հասկացնել է տալիս, թե ով է ինքը, կամ իր ինքնատիպությունն է նշում: Օրինակ` Եսենինը կամ Մայակովսկին շատ բանաստեղծություններ ունեն որոնց մեջ ոչ ցենզուրային արտահայտություններ են օգտագործում և դա բոլորին հեղինակային ոճ է թվում, իսկ երբ մի սովորական մարդ իր միտքը ավելի սուր ձևով արտահայտելու համար է օգատգործում, անշնորհք է թվում: Այդպես խոսքը կարող է մարդուն արտահայտել:
  3. Փորձիր պատմել քո մասին ինչ-որ դեպք՝ հետևելով խոսքիդ։

Комментарии

Популярные сообщения