Դեպի Ջերմուկ։ Եռօրյա Ճանապարհորդություն։


Ջերմուկ, քաղաք Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա։
Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը: Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու: Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։ Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը։ 2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ջերմուկ քաղաքային համայնքին են միավորվել նաև Գնդեվազ, Հերհերև Կարմրաշեն գյուղերը:

ԱմուլսարԳըսգրտաղ, Կըսգրտաղ, Կսըր, Կսըրդաղ, Ղըսըրդաղ, Ղսըր, Քըսըրտաղ, Քսիր — լեռնագագաթ Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Սարավան գյուղից 5,5 կմ արևելք։ Բարձրությունը 2987 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։
Լեռն ընդգրկված է համանուն ոսկու հանքավայրի տարածքում, որը ցանկանում է շահագործել Լիդիան Արմենիա ընկերությունը։

Նախագծի նպատաները-Էլոկոգիանկան խնդիրների ուսումնասիրություն, կոնրետ Ամուլսարի օրինակով, ծանոթացում տուրիզիմի զարգացման Ջերմուկ քաղաքի օրինակով, խոնոթացում ջերմուկի տեսարժան վայրերի հետ, ծանոթացում Կերուտի ջրամբարի գործունեության հետ:
Նախագծի ընթացքը, սովորողները ծանոթանում են առակա էկոլոգիական խնդիրներին, Ջերմուկ քաղաքի դերին ու նշանակության, կազմում են մանրամասն քարտեզ, դիպտում են կազմակերպվում են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ:
Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնրավոր հետևանքներին, հնրավորություն են ունեմ տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը, ստեղծում են ուսումնական նյութեր, որոնք կներկայացվեն Էկոտուր 2019-ին:
Օրակարգ
Օր 1
9:30 Մեկնում Երևանից
11:00- Կանգառ Արփա գետ ափին:
13:30 Ժամանում Ջերմուկ:
14:00-14:30-ճաշ
14:30-17:00 հանգիստ
17:00-19:00 զբոսանք քաղաքում
19:00-19:30-ընթրիք
19:30-21:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 2
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9:30-14:00  Այցելություն դեպի Ամուլսար, էկոլոգիական խնդրի ծանոթացում
14:30-17:00 հանգիստ
17:00-19:00 զբոսանք քաղաքում
19:00-19:30-ընթրիք
19:30-21:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 3
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9:30 վերադարձ դեպի Երևան
11:30 կանգառ Նորավանքում
17:00 Ժամանում
Որպես հայրենագիտական ճանապարհորդություն, «Դեպի Ջերմուկ» նախագիծն իրենից ներկայացնում է լայն հնարավորություն, ուսումնասիրելու Հայաստանի քաղաքները, նրանց ճարտարապետությունն ու կառուցվածքը։ Կարող ենք համեմատել մայրաքաղաքի և Ջերմուկի կառուցվածքը։
Ուսումնասիրելու ենք քաղաքային հուշաձանները և դրանց պատմությունը։

Комментарии

Популярные сообщения