05.06.19|Հայոց լեզու
Հայոց լեզու
Մեջբերվող ուղղակի խոսք։ Վերածումը անուղղակիի։ Մեջբերվող խոսքի ու հեղինակի խոսքի շարադասությունն ու կետադրությունը։
Առաջադրանքներ
- Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
- Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
Եկավ դևն ու հարցրեց արքային, թե ուր է իր ոսկին, չէ որ նրանց զրույցից շատ օրեր են անցել: - Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։
Տեսնելով հյուրերին տանտերն ընդառաջ է գնում և ասում, որ իրենք վաղուց էին նրանց սպասում, ներս է հրավիրում, ու հայտնում որ բոլորին էլ շատ ուրախացրին իրենց գալով: - – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
Երբ հանդիպեցինք, ընկերս ասաց, որ մեծ եղավ իր ուրախությունը... - –Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
Սպասավորը մեզ անթաքույց դժգոհությամբ ասաց, որ տեսնում է որ խոսքներս մեկ ենք արել ու իրեն հալածում ենք: - –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
Որդին խոնարհվելով հորը շշնջաց, որ մեն մենակ է եկել... - –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
Արիստոտելն իր աշակերտներին ասում է, որ եթե հարցնում են իր ու իր ուսուցչի հարաբերությունների մասին... - Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով որդուն ասաց, որ չգիտի, թե հայրը ինչպես... - Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր, որ ընչացքս արդեն սևացել է... - Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
Սահակը ծերունուն հարցրեց, թե ճանաչեց իրեն... - Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
Տեսնելով տնօրենին`քարտուղարը հարցրեց, թե ինչու է մնում քաղաքում... - Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։
Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ, որ լավ խորհեմ...
2. Տրված ուղղակի մեջբերվող խոսքով նախադասությունները վերածեք անուղղակի խոսքով նախադասության։
Комментарии
Отправить комментарий