Լույս|Lույսի տարածումը համասեռ միջավայրում
Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում:
Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:
Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:
![luchi_sveta_10.jpg](https://imprc-resources.azureedge.net/9800bc97-62d7-4005-b8a4-6b361fb09d68/luchi_sveta_10.jpg)
Իսկ ի՞նչ է լույսը:
![051112_1936_IsaacNewton1.jpg](https://imprc-resources.azureedge.net/64a69ea7-2940-4f22-b62d-c241cce7e6c9/051112_1936_IsaacNewton1.jpg)
Ըստ Նյուտոնի.
Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:
Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը:
![8224.jpg](https://imprc-resources.azureedge.net/114be70a-ce2d-43d7-ae78-c3fa5cd3ab8f/8224.jpg)
Ըստ Հյուգենսի.
Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:
Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19 -րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ:
Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400−800 ՏՀց (1 ՏՀց= 1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ:
![Visible-spectrum.jpeg](https://imprc-resources.azureedge.net/7cfdd15f-e593-4d74-b413-42567ca86f9e/Visible-spectrum.jpeg)
Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որ
ճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների՝ ֆոտոնների հոսք:
Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն:
Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը:
Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:
Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր:
Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների:
Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:
![image005.png](https://imprc-resources.azureedge.net/58be28ba-d967-445f-ba4f-4e434ef43401/image005.png)
Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):
![im1.1.jpg](https://imprc-resources.azureedge.net/a4af8ed6-299c-419e-b511-5f83d45714e9/im1.1.jpg)
Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի:
Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները:
Լույսի տարածումը համասեռ միջավայրում:
Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:
Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա:
Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում:
![euclid-3.jpg](https://imprc-resources.azureedge.net/85d073d5-1f5e-49d9-9416-9a071ff65f93/euclid-3.jpg)
Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:
Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով:
![maxresdefault (2).jpg](https://imprc-resources.azureedge.net/d0066d04-3201-4200-9fb3-32ec8d4a6314/maxresdefault%20%282%29.jpg)
Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից:
![Shadows3.jpg](https://imprc-resources.azureedge.net/64b87d00-f912-4ea1-8726-a6fdb08a5a0e/Shadows3.jpg)
Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի:
Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:
![maxresdefault.jpg](https://imprc-resources.azureedge.net/56cbfba3-558f-4738-b43f-3828e2c2217c/maxresdefault.jpg)
Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր:
Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը:
![62.png](https://imprc-resources.azureedge.net/6efe2270-6633-4493-b0e6-ee623d168f4e/62.png)
Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր:
Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ:
Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը:
![5b2e464aa65a02e9397cd1865eb2fb10.jpg](https://imprc-resources.azureedge.net/93f15c46-e06b-4f92-b620-33c8f0b5642a/5b2e464aa65a02e9397cd1865eb2fb10.jpg)
Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում:
![Lusin.png](https://imprc-resources.azureedge.net/465d2cc6-6cf6-4afd-83d9-bb30a425b0d0/Lusin.png)
Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է:
Комментарии
Отправить комментарий