Բայի լրացումներ. խնդիրներ և պարագաներ
Բայի լրացումներ. խնդիրներ և պարագաներ։
Ուղիղ և անուղղակի խնդիրներ (ըստ հոլովների)
- Ուղիղ խնդիր՝ հայցական հոլով
- Հանգման անուղղակի խնդիր՝ տրական հոլով
- Անջատման խնդիր, վերաբերության խնդիր, ներգործող խնդիր՝ բացառական հոլով
- Միջոցի խնդիր, ներգործող խնդիր՝ գործիական հոլով։
Կապական կառույցներով խնդիրներ.
- մասին՝ վերաբերության խնդիր
- կողմից (անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր
- միջոցով՝ միջոցի խնդիր
Առաջադրանք
- Գտիր ուղիղ խնդիրները, որոշիր՝ ինչ խոսքի մասով են արտահայտված։
- Ես նրան-դերանուն պատմում եմ գիտեցածիս ամենալավը։
- Իսկ ինքը դեռ ինչե՜ր գիտի…
- Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ-դերանուն պատմածը։
- Ես զգացի մի ծանրություն-գոյական, մի ծանր տխրություն։
- Այդ արարքի համար երկուսին էլ հեռացրին-բայ համալսարանից։
2. Ընդգծիր անուղղակի խնդիրները և որոշիր տեսակները։
- Ես երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևերին։
- Ձորը լցվում է կաթնագույն ամպերով։
- Բոլորը խուսափում էին նրա աչքերին նայելուց։
- Նրանք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին արտերի վրայից թռչուններին։
- Իմ վաղեմի ծանոթը կրակի շուրջ պատմում էր ջրի և ջրբաժանության մասին։
Комментарии
Отправить комментарий