Ատոմի միջուկի կառուցվածքը
Ինչպես արդեն գիտեք, ատոմը կազմված է միջուկից և էլեկտրոնային թաղանթից: Ատոմն էլեկտրաչեզոք է, քանի որ էլեկտրոնների գումարային լիցքը համակշռում է միջուկի դրական լիցքը:
Ատոմի բնութագրական չափը 10−10 մ է, իսկ միջուկինը՝ 10−15 մ, այսինքն ատոմի միջուկի շառավիղը մոտ 100000 անգամ փոքր է ատոմի շառավղից: Չնայած դրան, ատոմի զանգվածը գործնականում հավասար է միջուկի զանգվածին:
Ատոմի միջուկը ունի բարդ կառուցվածք. այն բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ:
Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի մոդուլին:
Տարբեր ատոմների միջուկները պարունակում են տարբեր թվով պրոտոններ: Ատոմի միջուկի զանգվածը հավասար չէ, այլ ավելի մեծ է այն կազմող պրոտոնների գումարային զանգվածից: Հետևաբար ատոմների միջուկներում բացի պրոտոններից կան նաև այլ մասնիկներ:
Նեյտրոնի հայտնագործումից հետո, Վիկտոր Համբարձումյանի, Դմիտրի Իվանենկոյի և Վեռներ Հայզենբերգի կողմից առաջարկվեց միջուկների կառուցվածքի պրոտոն-նեյտրոնային մոդելը, որը հետագայում հիմնավորվեց բազմաթիվ փորձերով:
Համաձայն այդ մոդելի.
Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից: Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվի՝ Z -ի հետ: Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը:
Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով:
Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:
Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ:
Օրինակ՝ ջրածնի H11 իզոտոպներն են դեյտերիումը՝ H12 և տրիտիումը՝ H13
Ջրածնի միջուկը կազմված է 1 պրոտոնից, դեյտերիումինը՝ 1 պրոտոնից և 1 նեյտրոնից:
Տրետիումի միջուկը կազմում են 1 պրոտոն և 2 նեյտրոնը:
Հայտնի նաև He -ի 4 իզոտոպներ՝ He23,He24,He25,He26
Ուշադրություն
Պրոտոնների թվով պայմանավորված է ատոմի քիմիական հատկությունները, իսկ նեյտրոնների թվով՝ տվյալ քիմիական տարրի ատոմային զանգվածը:
Комментарии
Отправить комментарий