15.04.19|Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
    Ալելքսանն այժմ ապրում էր միակ որդու` Բաբկենի ընտանիքի հետ, իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացնում էր այգու տնակի փոքրրիկ պատշգամբում, որտեղից ի դեպ մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած, ծխամորճի ծխի միջից ձգվող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրեծայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում էր հողի ոսկևառ արևից պտղավորված պարգևների հրաշալիքները, գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը, այդպես էին նրան կնքել համագյուղացիները, սրտողած գանգատվում էր հարսի զայրույթ առաջացնող առօրեկան արարքներից։
  2. Տեքստում գտիր գեղեցիկ, աստիճան, փթթուն, եդեմ, երփներանգ, թռչուն  բառերի հոմանիշները։
    Գեղեցիկ-չքնաղ, աստիճան-սանդուղք, փթթուն-պտղավորված, եդեմ-դրախտ, երփներանգ-գույնզգույն, թռչուն-հավք:
  3. Տեքստից գտիր 3 հնչյունափոխված բառ։
    Ծխամորջ, պտղավորված, սրտողած:
  4. Առաջին նախադասությունը շարահյուսական վերլուծության ենթարկիր (որոշիր նախադասության անդամները)։

Комментарии

Популярные сообщения