К основному контенту
04.03.19|Հայոց լեզու
Գտիր անկանոն բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը եթե անդեմ է, դերձայական ձևը.
Ամպերը ճերմակ երամով անցան, իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։
Գիտեինք, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է։
Հետո կուշտ կերած մեր հյուրերը սկսեցին բարձրանալ քարոտ արահետով։
Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին։
Սիրտս վառեց, մոխիր դարձավ, ինքը կրակ ու հուր մնաց.
Դու էլ նրա գովքը արա, որ գա ոսկե մասը ձեռքին։
Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,
Դու չմրսես ձմռան ցրտում. բոլորը քեզ…
Ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։
Ես ամուր առողջություն ունեի և կարող էի մինչև լույս աշխատել։
լալիս — սահմանական եղանակ, անկատար ներկա, ա խոնարհում, չեզոք, դիմավոր բայ, եզակի թիվ, 3 դեմք
գիտեինք — սահմանական եղանակ, անկատար անցյալ, ա խոնարհում, ներգործական, դիմավոր բայ, հոգնակի թիվ, 1 դեմք
եղած — հարակատար դերբայ, ե խոնարհում, չեզոք
կերած — հարակատար դերբայ, ե խոնարհում, ներգործական
տեսա — սահմանական եղանակ, դիմավոր բայ, անցյալ կատարյալ, ե խոնարհում, ներգործական, եզակի թիվ, 1 դեմքa
Комментарии
Отправить комментарий