К основному контенту
12.04.19|Հայոց լեզու
- Գտիր պարագաները և որոշիր տեսակները։
- Որոշիր՝ ինչ խոսքի մասով կամ ինչ կապակցությամբ են արտահայտված դրանք։
- Արձագանքը գալիս է բարձր սարից և դեռ յոթ անգամ պիտի դրնգա։
- Նա ընդհատեց իր երգը և միամիտ պարզությամբ պատասխանեց իմ հարցին։
- Լուսադեմին քարանձավի մարդիկ մեկ-մեկ ցրվում էին։
- Ես նորից եմ թերթում իմ տետրը։
- Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց։
- Լևոնը կանգնեց դռան առաջ, ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում տաքացել էր։
- Նա կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում։
- Եվ այս հանդիմանությունից հետո Լուսինեն լռեց:
- Այդ րոպեին Լևոնը հանկարծ շրջվեց պատուհանի կողմը։
- Ձին կայտառ վրնջում է, խաղացնում ականջները։
- Դուք վառում եք կավե ճրագները և կռացած ներս մտնում։
- Խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծքը։
- Բանալին պտտվեց երկու անգամ, և ապակյա դուռը բացվեց։
- Անցորդը շտապում էր՝ փոքրիկ դռնակներից մեկը բախելու։
- Տնօրենը հաստատել է այդ ծրագիրը և հանձնել մեր բաժնին՝ կատարելու։
- Պատերազմի դեպքում քաղաքական համաձայնագրերը սառեցվում են։
- Դրական արձագանքի պարագայում նախագիծը դառնում էր օրենք։
- Հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից։
- Շատ գյուղեր տրակտոր տանել չէր լինում ճանապարհ չլինելու պատճառով։
Комментарии
Отправить комментарий