Էլեկտրական հոսանքի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա
Էլ. հոսանք անցնելով մարմնի միջով կարող է վնասել կարևոր օրգանները, իսկ երբեմն հանգեցնել մարդու մահվան: Մարդու մահը վրա է հասնում մոտ100 մԱ (0,1 Ա) հոսանքի ուժի դեպքում: Հոսանքի հասցրած վնասի ծանրությունը կախված է մարդու միջով անցած հոսանքի ուժից, նրա բնույթից, հոսանքի ազդեցության տևողությունից, ինչպես նաև այն բանից, թե մարդու ներսում ինչ ճանապարհով է այն անցել: Առավելագույն վտանգ է ներկայացնում հոսանքի անցումը մարդու
ուղեղով և շնչառությունն ու սիրտը կարգավորող նյարդային կենտրոններով: Նկարում ամերիկացի իլյուզոնիստ Դեյվիդ Բլեյն ն է, ով նոր հնարք էմտածել` նա 3 օր ու գիշեր կմնա էլեկտրական հոսանքի ազդեցության տակ:
Հոսանքի ուժը կախված է հաղորդչի, որով անցնում էհոսանքը, ունեցած լարումից և դիմադրությունից. I=U / R:Ուստի կրիտիկական նշանակության՝ I0= 0,1 Ա-ի, հոսանքի ուժը կարող է հասնել ինչպես բարձր լարման և մեծ դիմադրության, այնպես էլ ցածր լարման և փոքր դիմադրության դեպքում: Մարդու մարմնի դիմադրությունը հաստատուն արժեք չունի: Այն կախված է մարդու վիճակից, նրա մաշկից, արյան մեջ ալկոհոլի պարունակությունից և այլն: Չոր, կոշտացած մաշկը բարձր դիմադրություն ունի, իսկ բարակ, նուրբ և խոնավ մաշկը՝ ցածր: Դիմադրությունը նվազում է նաև մաշկի տարբեր վնասվածքների դեպքում: Հոսանքի նկատմամբ առավել զգայուն են մարմնի այնպիսի հատվածներ, ինչպիսիք են դեմքի, պարանոցի և ձեռքիափերի հակառակ կողմի մաշկը: Սակայն մարդու համարամենա խոցելին պարանոցի և ականջաբլթակների վրա գտնվող,այսպես կոչված, ակուպունկտուրային կետերն են:
Մարդու օրգանիզմի վրա էլեկտրական հոսանքների գործությունը կարող է ոչ միայն բացասական, այլ նաև դրական լինել: Այն օգտագործվում է բժշկության մեջ: Ուղեղի էլ. գրգռման միջոցով բուժում են հոգեկան որոշ հիվանդություններ: Հիվանդի մոտ այդ ընթացքում առաջանում է ջղաձգման նոպա, որից հետո նա քնում է: Սրտի միջով անցկացվող կարճատր բարձրավոլտ էլ. պարպումները սրտի գործունեության խանգարման ծանր դեպքերում երբեմն օգնում են կանխել հիվանդի մահը:
Комментарии
Отправить комментарий