Ս. Գրիգորյան.| «Հայկական Թավշյա Հեղափոխություն»
Վերլուծություն
Ս. Գրիգորյան.| «Հայկական Թավշյա Հեղափոխություն»
Առաջին հերթին կցանկանայի
մի քիչ խոսել հեղինակի մասին:
Գրքի հեղինակը Ստեփան
Գրիգոյանն է: Ստեփան Գրիգորյանը ծնվել է 1953 թ. Վրաստանի Թբիլիսի քաղաքում: 1970թ.
Թբիլիսիում ավարտել է միջնակարգ դպրոցը: 1975թ. ավարտել է Վրաստանի Իվանե Ջավախաշվիլու
անվան պետական համալսարանը՝ ֆիզիկոս-տեսաբան մասնագիտությամբ: 1975-1990թթ. աշխատել
էԵրևանի ֆիզիկայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների
թեկնածու է: Ղարաբաղյան շարժման
ակտիվ մասնակից է եղել, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1995-1998թթ.
եղել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպան և ունի
լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: 1996-1999թթ. եղել է մշտական ներկայացուցիչ «Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպությունում» (ՀԱՊԿ) ՀՀ: 1998-2000թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի
նախարարի խորհրդական: 2002թ.-ից մինչև օրս Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական
կենտրոնի խորհրդի նախագահն է: Ս. Գրիգորյանը ֆիզիկայի բարձր էներգիայի և տարրական
մասնիկների վերաբերյալ ավելի քան 30 հետազոտության հեղինակ է, ինչպես նաև հեղինակ
է ժամանակակից հասրակական-քաղաքական խնդիրների հետ կապված 500 հոդվածի և հարցազրույցների,
որոնք հրատարակվել են աշխարհի ավելի քան 30 երկրներում: Մասնակցել է շուրջ 300 միջազգային
գիտաժողովների, սեմինարների և կլոր սեղանների, որոնք կազմակերպվել են աշխարհի շուրջ
40 երկրներում: Ամուսնացած է, կինը Մարիա Ամարյանն է: Ունի մեկ դուստր և մեկ որդի:
Գրքի մեջ միանգամից
աչքի է զարնում այն, որ գրողը ցանկացած իրադարձություն նկարագրելիս շատ զգացմունքային
է դառնում և ամեն ինչ քննադատում է միայն մի տեսանկյունից, ամբողջապես չի լուսաբանում
պատճառները, դեռ հաշվի չեմ առնում ինքնահակասությունները: Որպես բավականին ռեալիստ
մարդ՝ նա կարող էր ամեն ինչը նեյտրալ՝զրո անձից ներկայացնել, որպեսզի կողմնապահություն
չլիներ: Բայց ես նրան չեմ մեղադրում. դա բոլոր գրողների էությունն է՝ իրենց ավելի հոգեհարազատ
կողմը «հերոսացնելը»: Գիրքը ինքնին քրոնիկոն-վերլուծություն է, և կարծում եմ, որ որպես
ժամանակագրություն՝ աշխատանքը շատ հաջող է ստացվել: Հեղինակը ճիշտ ձևով է բաժանել հեղաշրջման
էտապները, ընթերցողին մանրամասնորեն ներկայացրել դեպքերը՝ հիմնական շեշտը դնելով նրանց
վրա, որոնք հիմնաքարային են հանդիսացել, բայց միաժամանակ չի մոռացել փոքրիկ հաղթանակների
մասին: Բայց որպես վերլուծություն՝ գիրքը չի հաջողվել: Նախ՝ նշեմ, որ գրքի վերջին էջում
գրված է «իրադարձությունների ժամանակագրությունը և վերլուծությունը»: Բայց երբ խոսքը
ծավալուն իրադարձությունների է վերաբերվում, կարծում եմ, որ գիրք գրելու և հրատարակելու
համար հարկավոր է նվազագույնը 6 ամիս սպասել, քանզի շատ բաներ միշտ ջրի երես են դուրս
գալիս և ավելի ակնհայտ են դառնում որոշ ժամանակ հետո: Ապա, հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետՆիկոլ
Փաշինյանը՝ գրքում նկարագրված շարժման առաջնորդը, հանրորեն հայատարում է, որ հեղափոխությունը
դեռ վերջացած չէ, որ այն շարունակվում է: Այդ դեպքում ստացվում է, որ գիրքը ավարտուն
չի կարող լինել, քանզի որպեսզի ներկայացնես մի բանն ամբողջական, հարկավոր է սպասել
դրա ավարտին: Գրողը բավականին հզոր քննադատության է ենթարկում կոռումպացված համակարգը,
կաշառակեր պաշտոնյաների հօդս ցնդած խոստումները, բայց նա չի ցուցաբերում ԻՐԱԿԱՆ հեղափոխականի
ոգին, նա չունի այն ձիրքը, որը ուներ հեղափոխության յուրաքանչյուր հպարտ քաղաքացին
(հպարտ քաղաքացուն հիշեցնում եմ, քանզի հեղինակը շատ անգամներ է այս կերպարի վրա կենտրոնանում):
Ամեն ինդիվիդում, որը իրեն համարում է հպարտ քաղաքացի, ծարավ է ճշմարտության, իսկ հեղինակը
հարյուր անգամ հիշատակում է Սերժ Սարգսյանի սուտ խոստումն այն մասին, որ ինքը չի առաջադրվի
վարչապետ, չի փորձում խորանալ և բացահայտել դրա իրական պատճառները:Գիրքը այս ամենը
թույլ չի տալիս տեսնել իր պոպուլիզմի և գեղեցիկ վիզուալիզացիայի պատճառով: Բայց եթե
մի պահ մոռանանք նոր Հայաստանի մեծարված տեսքը և գրքի տասնյակներով առկա նկարները,
կարելի է հասնել գրքի հիմքին: Ընդհանուր առմամբ՝ գիրքը հաջողված չէ: Անձամբ ես 10 բալանոց
համակարգով այն կգնահատեի 4 միավոր:
Комментарии
Отправить комментарий