08.10.18
Հայոց լեզու
- Դասավորիր պարբերություններն ըստ տրամաբանական հերթականության.
- Հայաստանում հանդիպող օձերը շատ են. դրանց տեսակների թիվը հասնում է 21-ի, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող չորս տեսակները՝ տափաստանային, Դարևսկու, փոքրասիական իժերըև անդրկովկասյան գյուրզան։ Սրանց թույնը արագ ազդում է հյուսվածքների վրա՝ խտացնելով արյան մակարդելիությունը, քայքայելով արյան կարմիր գնդիկները։
- Գոյություն ունեն արտաքին որոշ նշաններ, որոնցով հնարավոր է տարբերել թունավոր օձին ոչ թունավորից։Պետք է ասել, որ ոչ մասնագետի համար դա այնքան էլ դյուրին չէ։ Իժերի ընտանիքին պատկանող օձերի աչքերի բիբերը ճեղքերի են նման, գլխի վերնամասը ծածկված է անկանոն դասավորությամբ թեփուկներով, գլուխն էլ եռանկյունաձև է, ակնհայտորեն առանձնացած իրանից։
- Մեզ մոտ հանդիպում են ևս երկու տեսակի, բայց կեղծ թունավոր օձեր, որոնք վտանգավոր են մանր կենդանիների համար։ Դրանք մողեսանման և կատվանման օձերն են։
- Մինչդեռ ոչ թունավոր օձերի գլխի թեփուկները մարմնի թեփուկներից մեծ են, և գլուխն ու մարմինը առավել հարթ անցումով են կապված։ Նույնը չի կարելի ասել անդրկովկասյան գյուրզայի մասին, որի գլուխը խիստ սահմանազահված է մարմնից, և նրա խայթոցի դեպքերը մեծ մասամբ մահացու են լինում։
1-2-4-3
- Կետադրիր տրված նախադասությունները
- Որպես հմուտ խոհարարի, եղբորս հրավիրում էին մեծ խնջույքների, հարսանիքների պատրաստություն տեսնելու։
- Ես, նստածներին շնորհակալություն հայտնելով, դուրս գնացի։
- Գետի ափին՝ լայնասաղարթ ընկուզենու տակ նստել էր Սիմոնը, հայացքը հառած՝ դիմացի լանջին։
- Նրա մոտ գալիս էին մարդիկ, տեսնելու հրաշագեղ այգին։
- Մի վայրկյան տատանվելուց հետո, նա մտավ քաղաք, մոլորված նայելով շուրջը։
- Եվ օր ու գիշեր ճամփա կտրելով, մի օր նա հասավ քաղաքի պարիսպներին։
- Ես կամ Արսենը, պիտի գնայինք օդանավակայան, նրան դիմավորելու։
- Երփներանգ գույներով, զարդարուն մասրենիներն են ծաղկում՝ շուրջը սփռելով արբեցնող բուրմունք։
- Մեջբերվող ուղղակի խոսքը փոխակերպիր անուղղակիի։
Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխտ տարուվերելով, ասաց իր որդուն, որ չգիտի, թե նրա հայրը ինչ պետք է աներ, եթե այ-մ նրանց կողքին լիներ:
Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում , ասում էր, որ ընչացքս արդեն սևացել է, տան տղամարդը ես եմ, ես էլ որոշեմ ինչ անենք:
Սահակը հարցրեց ծերունուն, թե ճանաչեց իրեն, որ նա իր հոր զինակիցն է եղել:
Սահակը հարցրեց ծերունուն, թե ճանաչեց իրեն, որ նա իր հոր զինակիցն է եղել:
Տեսնելով տնօրենին, քատուղարը նրան հարցրեց, թե ինչու է մնոմ քաղաքում, չէ որ այնտեղ մնալով նա վտանգի էր ենթարկվում:
Ծերուկը, տեղից վեր կենալով, ասաց ինձ, որ անելիքս լավ խորհեմ, մինչև վերջնական քայլ կատարելս:
Ծերուկը, տեղից վեր կենալով, ասաց ինձ, որ անելիքս լավ խորհեմ, մինչև վերջնական քայլ կատարելս:
Նա ավելացրեց, որ միայն զգուշացնում է, որ մնացածը սպարապետը ինքը որոշի:
Լևոնը խորին հուզումով, ասաց Սոնային, որ նա չի սխալվել և որ ինքը շատ աննրբանկատ եղավ նրա նկատմամբ:
Խմբավարը, ինձ և մյուս ունկնդիրներին, ժպիտը դեմքին հարցրեց, թե մենք շարունակում ենք պնդել, որ իրենք՝ մրցույթի մասնակիցները, անհաջողության են մատնվել:
Սեթը հաճախ ինքն իրեն հարցնում էր, թե ինչու նա խառնվեց այդ գործին, ինչու ընկերներն իրեն մենակ թողեցին, նրանք կներեն իերն և երբ կներեն:
Ես բարձրաձայն մտորում էի, որ ես նրան ծնողներիս շնորչհիվ ճանաչեցի և որ նա էլ դա չպետք է մոռանա:
Ընկերս ինձ հայտնեց, որ երիտասարդը ղաը պետք է իր բանաստեղծությունը կարդա և ցանկանում է լսել մի կարծիքը:
- Կարդա օրվա լրատվականները (tert.am, armenpress, news.am, lragir.am և այլն) և լրաքաղ կազմիր։
Գրականություն
- Ընտրիր Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Զահրատի, Մկրտիչ Հաճյանի, Մուշեղ Իշխանի բանաստեղծություններից, սովորիր ճիշտ և արտահայտիչ կարդալ։ Մեկնաբանիր ընտրածդ բանաստեղծությունը գրավոր։ Ձայնագրիր ընտրածդ բանաստեղծությունը, նաև սովորիր անգիր՝ ներկայացնելու համար։ Հնարիր բանաստեղծությունն առանց խոսելու ներկայացնելու ձև (ներկայացրու տրամադրությունը, գործողությունները կամ ինչ-որ մի բան, որ քո կարծիքով համահունչ է ընտրածիդ)։
Աքասիաներու շուքին տակ
Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ...։
Սա պարզապես գեղեցիկ բնությունը ներկայացնող բանաստեղծություն է:
Комментарии
Отправить комментарий