Իրավագիտություն
Մի կին ունի երկու երեխա, որոնցից մեկը 5 տարեկան է, իսկ մյուսը 7: Մի քանի օր առաջ այդ կինը ինձ բողոքեց,ո ր իր աշխատանքի հետ, չի հասցնում իր փոքր երեխային վերցնի մակապարտեզից: Նա ինձ հարցրեց, թե չկա մի հոդված, որը թույլ տա իրեն աշխատանքից շուտ դուրս գա: Ես այն գտա: Հարցը նրանում է, որ հարկավոր է հոդվածները ճիշտ հասկանալ: 140-րդ հոդվածը վերաբերվում է աշխատող անչապահասներին:
Հոդված 140. | Աշխատաժամանակի կրճատ տևողությունը |
1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`
1) մինչև յոթ տարեկան երեխաների համար` օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ.
2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար` օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ.
3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար` օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ.
4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.
5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ.
6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:
2. Մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
Комментарии
Отправить комментарий