Էլեկտրական դիմադրություն


georg-simon-ohm-german-physicist-sheila-terry.jpg

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Դիմադրության միավորը կոչվում է օհմ (Օմ), ի պատիվ գերմանացի գիտնական Գ. Օհմի, այն առաջինն է ներմուծել այդ մեծությունը:
Տեսակարար դիմադրությունը ցույց է տալիս, թե ինչ դիմադրությամբ է օժտված տվյալ նյութից պատրաստված միավոր երկարությամբ և միավոր լայնական հատույթի մակերեսով հաղորդիչը: Տեսակարար դիմադրության միավորն է 1Օմ⋅մ: Սակայն գործնականում բարակ հաղորդիչների համար կիրառվում է 1Օմ⋅մմ²/մ միավորը, որը հավասար է՝ 1Օմ⋅մմ2/մ=10−6Օմ⋅մ: 

Комментарии

Популярные сообщения