Աքասիաներու շուքին տակ

Աքասիաներու շուքին տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,

Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։


Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։


Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։


Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։


Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ...։

Սա պարզապես գեղեցիկ բանաստեղծություն է, բառերի խաղ: Այստեղ հեղինակը ցույց է տվել բնության էսթետիկան և ոչ մի այլ բան: Ես այն չհավանեցի:

Комментарии

Популярные сообщения