Հոկտեմբեր|հասարակագիտություն
ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ /Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 3/
·
Կատարե՛ք ուսումնասիրություն և
բացահայտեք ձեր վարչական շրջանի կամ
թաղամասի հիմնախնդիրները /մարդկանց հետ
հանդիպելով, նրանց հարցեր ուղղելով, զրուցելով և
այլն, կատարեք նաև
լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ/
Հոկտեմբերի 23-27
1.
Պատրաստվե՛ք դաս-քննարկման «Ի՞նչ
է արդարությունը» թեմայով /Արդարության իրավական և
բարոյական կողմերը/-/նյութը՝ Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ
57-63/
2.
Ձեր
կյանքից հիշե՛ք և
ներկայացրե՛ք իրավիճակներ, երբ
ձեր հանդեպ անարդար են
վարվել /գրավոր/
Հոկտեմբերի 13-20
1.
Ի՞նչ
է ազատությունը: Բերե՛ք առնվազն երեք
բացատրություն:
Ազատությունը շատ հարաբերական հասկացություն է: Միջնադարում
ենթադրվում էր ազատություն մեղքերից
ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն
էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող
ազատությունների միջև։
Վերածննդի դարաշրջանում և
հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության
անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։
Լուսավորչականության դարաշրջանում
առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էր լիբերալիզմից ու
բնական իրավունքի փիլիսոփայությունից և զսպվում՝ ամենակարող բնական
պատճառականության ու օրնաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող
գիտական հայացքով։
Գերմանական փիլիսոփայության մեջ,
սկսած Մեյստոր Էկհարտից,
ներառյալ Լայբնիցը, Կանտը, Գյոթեն, Շիլլերը, ինչպես
նաև գերմանական իդեալիզմը՝ Շոպենհաուերից Նիցշե, ազատության հարցը
դիտարկվում է որպես մարդու բարոյա-ստեղծագործական բնույթի և զարգացման
համապատասխանության պոստուլատ։
Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և
գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում միջավայրում հիմնական
դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝
վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների
արդյունքներն ու հետևանքները պատկերացնլու ունակությունը, ըստ մարքսիստների,
մարդուն ազատ չի դարձնում։
Комментарии
Отправить комментарий