Տնային աշխատանք|Հայոց լեզու 27.11.2017

1.Գործն ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
Պատմվածքը ինքնին բավականին ծիծաղաշարժ է և անկեղծ ասած ինձ հետ էլ է մի անգամ այդպիսի դեպք պատահել: Հեղինակը ուզում է ասել, որ կյանքում ամեն ինչ չի կարող հարթ և պլանավորած լինել: Իմ կարծիքով դա արդեն ոչ թե կյանք, այլ անիմաստ ապրուստ կլինի: Կյանքում խնդիրները անպայման են: Ինչքան էլ դու փորձես խուսափել դրանցից, նրանք նորից կառաջանան: Խնդիրների շնորհիվ է, որ
մենք կոփվում ենք ու կյանքի ամեն մի հարվածի պատրաստ ենք դառնում: Հնարավոր չէ խուսափել խնդիրներից ամբողջ կյանքի ընթացքում: Հարկավոր է արժանապատվորեն լուծել կյանքի ճանապարհին առաջացած անհարթությունները, չկորցնելով սեփական դեմքը և խիղճը:
2.Համամի՞տ ես պատմվածքում հանդիպող հետևյալ մտքի հետ ինչո՞ւ՝ Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ի՞նչ կարող ես անել:
Ես համամիտ եմ հեղինակի հետ: Կյանքը դա էմոցիաների և դժվարությունների վրա հիմնված հեքիաթ է, որում դու-հերոսը, պետք է ամեն գնով դրանք հաղթահարես, որովհետև երջանկության հասնելու միակ միջոցը դա պայքարն է: Ես կարծում եմ, որ նախախնամության դեմ մենք անզոր ենք, ուստի որոշ հանգամանքներում, հարկավոր է ընդունել կյանքը այնպիսին, ինչպիս այն կա:
Գործնական քերականություն՝
1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։
Տղամարդիկ կանանց մեջ ամենից ավելի գնահատում են նվիրումը։
Այսօր մեր փողոցով անցնելիս քիչ էր մնում  մեքենայի բախվեի։
Տեսնես օրերից մի օր Աստված կպատժի՞ այդ ավազակներին,- մրմնջում էր ծերունին։
Զգուշությունը լավ բան է,- ինձ միշտ խրատում է պապս։
Քիչ հետո գնալու ենք քաղաքի կենտրոն։

Ես հիմնարկի բոլոր տիկնանց կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

Комментарии

Популярные сообщения