Փայտահատը ու թզուկը

Գարնանային պայծառ առավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի, մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:
Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց: Սկզբում վախեցա, բայց հետո հավաքվեցի և մոտեցա թփերին: Թփերի արանքից նայեցի և տեսա, որ այնտեղ մի հաղթանդամ փայտահատ էր: Փայտահատը մի կոճղ էր կտրում, երբ կոճղից մի փոքրիկ թզուկ դուրս եկավ: Նա փայտահատին ասաց.
-Մի կտրիր իմ տունը, ես քեզ մի ընծա կտամ.
-Ի՞նչ ընծա.
-Իմ կախարդական սուփրան.
-Լավ:
Փայտահատին թզուկը բացատրում է օգտագործման ձևը և փայտահատը գնում է: Հասնում է տուն կնոջը ամեն ինչ պատմում է, և կինը ասում է.
-Դե արի փորձարկենք.
Փայտահատը սուփրան երեք անգամ թափ է տալիս, հետո ասում է <<բուբլիկի բուբլիկի բոմ-բոմ-բոմ>> և սուփրայի վրա հայտնվում են ամենաերանելի ուտեստները: Նա քար կտրեց և կնոջն ասաց.
-Ես վազեմ այդ կոճղի մոտ և ևս մի քանի անգամ հարված եմ կացնով այդ կոճղին:
Փայտահատը նորից վազում է անտառ և ամբողջ ուժով հարվածում է այդ կոճղին: Թզուկը զայրցած դուրս է գալիս և նրան ասում.
-Հիմար, ես քեզ ամբողջ աշխարհի ամենաթանգ իրերից մեկը տվեցի, իսկ դու ինձ այսպես ես պատասխանում: Քո ժլատության համար ես քեզ մի լավ դաս կտամ-և այսքանը ասելուց հետո նա փայտահատին վերածում է, ոսկե բզեզի: Փայտահատի կինը այրի է դառնում և ամեն օր հասնում է անտառ, փայտ կոտրատում, տանում վաճառում և սնունդ գնում:

Комментарии

Популярные сообщения