Վերլուծություն
Ես ընթերցում եմ Ռ.Ջ. Պալացիոյի <<Հրաշքը>> գիրքը: Այնտեղ ներկայացված է մի տղայի կյանքի պատմությունը, որը դեմքի թերություննրեով է ծնվել: Նրան անունը Օգյուստ Փուլման է: Փոքր ժամանակից տղան շատ ծանր փոձությունների միջով է անցել և մի քանի անգամ վիրահատվել: Չնայած որ տղայի կյանքը տխուր է, գիրքը բավական ծիծաղելի է: Նրան համոզելով դպրոց են ընդունում հինգերորդ դասարան: Դպրոցում նրան ով տեսնում է վախենում է: Սկզբում նրան թվում է, որ ամեն ինչ լավ է, բայց հետո նա իր կարծիքը փոխում է: Ջեք Ուիլլը, որը նրա ընկերն էր չճանաչելով նարն հելոուինի տոնին սկսում է խոսել Օգիյի դեմքի թերությունների մասին, իսկ նա լսելով սաստիկ հիասթափվում է ու նեղսրտում: Գրքի շարունակությունը գրված է նրա քրոջ Օլիվիայի անունից: Գիրքը գրավիչ է և հուզական, քանզի հերոսը անտեսելով բոլոր դժվարությունները փորձում է ապրել ուրախ և չի չարանում մարդկանց նկատմամբ: Ես դեռ այսքանն եմ ընթերցել, իսկ դուք կարող եք ամբողջությամբ ընթերցել և իմանալ, թե՝ հետո Օգյուստի հետ ինչ է լինելու:
Комментарии
Отправить комментарий