Շոկոլադե մարդիկ
Կար չկար մի երկիր կար: Այդ երկրում կային շոկոլադե ծառեր, այգիներ, տներ: Բայց այդ բոլորը սնվում էին մեծ կաթսայից, որի մեջ շոկոլադ էր: Այդ երկրի բնակիչները ջուր չունեին նրանք դրա փոխարեն ուրիշ նյութեր էին օգտագործում: Բայց այդ նյութերով նրանք լոգանք չեին ընդունում: Հատուկ ծառ կար, որի տակ կանգելիս մարդ մաքրվում էր: Այդ ծառը միակ բույսն էր, որ շոկոլադից չէր: Տեղացիները շատ ընկերասեր և բարի մարդիկ էին: Վիլլին հսկա էր, որ ապրում էր կողքի բլուրներից մեկի վրա: Վիլլին սնվում էր միայն շոկոլադով: Մի ահավոր գիշերը Վիլլին հոգնած պառկել էր կաթսայի կողքը և քնել: Նա միամիտ հենվեց կաթսային և կաթսան շուռ եկավ: Մի քանի վարկյանում ամբողջ քաղաքը շոկոլադե դարձավ: Վիլլին ևս գլորվեց և դարձավ շոկոլադե հսկա: Թագավորը որպես պատիժ, հրամայեց, որ Վիլլիյին սառեցնեն և նա չոր շոկոլադ դառնա: Կարելի է ասել դա մահապատիժ էր: Այդ օրվանից ոչ ոք չէր շփվում այլ քաղաքացիների հետ: Նրանք ստիպված ցրտի ժամանակ դուրս չէին գալիս, որպեսզի չչորանային: Իսկ Վիլլին ազգի թշնամի էր հայտարարվել: Մի շոկոլադե գիտնական խնդրեց թագավորին, որ իրեն թույլ տա սառեցված Վիլլիյին տեսնել: Թագավորը համաձայնվեց: Վիլլի մարմինը զննելուց հետո նա թագավորին ասաց, որ նրան հինգ հազար ոսկի կտա եթե ժամանակավոր Վիլլին իրեն տրամադրի: Թագավորը գայթակղությանը չդիմացավ և նրան տվեց Վիլլին: Գիտնականը հալեցրեց Վիլլիյին: Երբ նա արթնացավ նայեց գիտնականին և զարմացավ: Գիտնականը նրան ասաց.
-Արի միանգամից գործից խոսենք, դու ամբողջ քաղաքը շոկոլադի վերածեցիր, իսկ հիմա պետք է ուղղես սխալտ.
-Ինչպե՞ս-հարցրեց Վիլլին.-Ախր դա անհնար է.
-Ոչ սխալվում ես, ես իմ ճամփորդության ընթացքում հայնտաբերեցի մի նոր նյութ, որն ավանում են ջուր: Այն թափանցիկ է և մաքրում է: Նաև այդ ջուրը խմելը ավելի լավ է, քան խմել մեր նյութերը: Դու նյութերով կմաքրես դատարկված կաթսան հետո կվերցնես, այն և կճամփորդես ինձ հետ, ավլի ուշ մենք կաթսայի մեջ ջուր կլցնենք և բոլորին կօգնենք: Մի քանի տարի անց նրանք վերադարձան այդ երկրից, իսկ արքան կարծում էր թե գիտնականը նրան խաբեց: Գիտնականը Վիլլին հրամայեց կաթսան շուռ տալ, բայց Վիլլը հրաժարվեց ակնարկելով.
-Ես արդեն մի անգամ արեցի այդ սխալը և սխալս ևս մեկ անգամ չեմ կրկնի:
Գիտնականը մտածեց <<Հիմար հսկա, ոչինչ դու ինձ կոգնես>>: Գիշերը Վիլլը ամենինչ արեց, որ չքնի, բայց գիտնականը արն լավ կերակրեց և նա մուշ մուշ քնեց: Պրոֆեսսորը մի խումբ երիտասարդ տղաների հետ, որոնց վարձել էր հրեց Վիլլին ուղիղ կաթսայի վրա: Մի քանի վայրկյան հետո ամեն ինչը մաքրվեց: Վիլլը ներվեց, իսկ գիտնականը ստացավ թագավորի թագավորության կեսը:
Комментарии
Отправить комментарий