"Սահյանական օրեր"

,,Սահյանական օրեր,, նածագծի ընթացքում ես ծանոթացա բանաստեղծի էությանը: Ինձ հիացնում է Սահյանի հայրենասիրությունը, հայրենիքը ներկայացնելու գունեղ և հուզական ունակությունը: Բանստեղծն ամեն ինչի պատրաստ էր հանուն իր հայրենիքի:
Նրա ստեղծագործությունները սիրողները, երևի նկատել են, որ բանաստեղծությունների մեծամասնությունը նկարագրում է Հայաստանի՝ անկրկնելի, գեղեցիկ և կանաչ բնությունը: Նա իր կյանքը նվիրել էր իր հայրենի եզերքի ներկայացմանն ու գովերգմանը: Փոքր հասակում նրան տեղափոխում են Բաքու կրթություն ստանալու, հետո Ռուսաստան և դրանից հետո նա միշտ բաժանված է եղել իր հայրենի հողից: Բանաստեղծը բազմիցս նշել է, որ իրեն կյանքի ընթացքում տանջող ամենամեծ ցավը՝ կարոտն է: Նրա բանաստեղծությունները ես մեծ հաճույքով էի սովորում, քանզի նրանց մեջ նա շատ լավ արտահայտել էր իր զգացմունքները: Ես համարում եմ, որ ամեն իր ազգը հարգող հայ պետք է մի փոքր իմանա իր ազգի հերոսների և մեծանուն մարդկանց մասին:

Комментарии

Популярные сообщения