Հեռավար ուսուցման առաջադրանքներ

Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.

Շունը-և-միսը, թռչունների-արքան, բանտի-համբավը, շտապողությունը, չեմպիոն, կեսարն-ու-բժիշկը, հոգևոր-սնունդ, թռչուններին-կերակրելը, ջրհորից-դուրս-պրծնել, ընդոստ-սիրտը, ասեղn ու-թելը, Փողի կարիք, Ամանորյա առակ երեք թափառականների մասին

ապրել առանց արքայի, այրված բրդուճ, վանականների ուրախությունը, սովորեցնել ուրիշներին,ձյունատեղումից հետո:


1. Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
Ես առականի բլոգից ընթերցեցի 20 առակ և իմ կարծիքով ամենահետաքրքիրը <<Հոգևոր սնունդ>> առակն է: Այն շատ խորը, բայց հեշտ հասկացվող իմաստ ունի: Առակը սովորեցնում է,որ մարդիկ նախապատվությունը տան հոգևոր սննդին, որպեսզի չշեղվեն ճիշտ ճանապարհից:
2. Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
Ես կարծում եմ, որ ամենազարմանալին <<Կեսարն ու բժիշկը>> առակն է: Այն մերձավորին անվերապահ վստահելու մասին է: Առակը սովորեցնում է բարձր գնահատել մարդկային բարոյական արժեքները:
3. Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
Իմ կարծիքով ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը դա <<Ընդոստ սիրտը>> առակն էր, քանի որ մեծ մաթեմատիկոսը մահվան մահճում վերակենդանացավ, որպեսզի իր այդքան սպասված լուծումը ստանա: 
4.  Ամենանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :
Ամենաանբացատրելի առակը դա <<Բանտի համբավը>> առակն է,քանզի թափառաշրջիկին բանտարկել էին առանց հանցանքի ուստի և անմեղ պիտակավորել :
5.  Քեզ ամենից շատ դուր եկած առակը /բացատրի՛ր ընտրությունդ/:

Ես շատ հավանեցի <<Շունը և  միսը >> առակը, ինչպես նաև <<Չեմպիոն>>առակը: Առաջինը հավանեցի, որովհետև մենք կյանքում միշտ ձգտում ենք ավելին քան ունենք և պատահում է, որ ձգտելով ավելիին կորցնում ենք ամեն ինչ: Իսկ մյուս առակը հավանեցի, որովհետև այնտեղ շատ մեծ գթասրտություն է ներկայացված և տղամարդը մարդկանց կյանքը ավելի վեր է դասում, քան իր շահը:
Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
Մի մարդ, առևտրով հարստացավ: Մինչև իր հարստանալը նա շատ բարի և օրինավոր մարդ էր, իսկ երբ նա հարստացավ նա ժլատացավ և գոռոզացավ, սկսեց իրեն շատ վատ դրսևորել, նրա համար գումարը ավելի կարևոր էր, քան իր շրջապատը:   Նա իր ծառաներին  հրամայում էր կողոպտել անգամ մուրացկաններին և ավարը իրեն բերել: Շուտով նա չափազանց վատ համբավ ձեռք բերեց քաղաքում և սեփական խայտառակության պատճառով նա հեռացավ  քաղաքից: Նա հաստատվեց մի ուրիշ քաղաքում ու նորից սկսեց զբաղվել առևտրով: Միայն այդ ժամանակ նա հասկացավ, որ հարստությունը ամենից կարևոր բանը չէ կյանքում: Ավելի կարևոր է   լինել սիրված և հարգված մարդ  քեզ շրջապատողների կողմից և ունենալ բարի անուն, որպեսզի  երեխաներդ չամաչենք սեփական ծնողներից: 

Комментарии

Популярные сообщения