Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը իմ ընտանիքում

Մենք մեծ սիրով և ուրախությամբ ենք պատրաստվում Ամանորյա տոներին և Սուրբ ծննդյանը: Ամանորից մի քանի օր առաջ մենք զարդարում ենք տոնածառը: Ես ու քույրիկս ջանասիրաբար օգնում ենք մայրիկիս կախել խաղալիքները, ամրացնել լույսերը և տոնածառի ներքնամասում տեղադրում ենք Ձմեռ պապուն ու Ձյունանուշին: Այնուհետև փորձում ենք մայրիկիս օգնել համեղ և բազմատեսակ ուտեստները պատրաստելուն: Դեկտեմբերի 31-ին պատրաստում ենք մի մե՜ծ և գեղեցիկ սեղան, որի շուրջը հավաքվում ենք հարազատներով, դիմավորելու Նոր-տարին ՝ ուրախ և համերաշխ: Այնուհետև բացում ենք տոնածառի տակ դրված նվերները: Ես շատ եմ սիրում Ամանորի տոնը: Այնուհետև հաջորդում է Ծննդյան տոնը: Այն խարհրդանշում է Քրիստոսի ծննունդը: Ինձ շատ է դուր գալիս, երբ մենք այդ օրը, երեկոյան ընտանիքով գնում ենք եկեղեցի մասնակցելու ճրագալույսի պատարագին: Ամեն տարի եկեղեցուց լույսը բերելով՝ ակնկալում ենք, որ տարին լավ կանցնի:

Комментарии

Популярные сообщения