Իմ ընտանիքում ասվող ասացվածքները
Մեր ընտանիքում ծնողներս ասացվածքներ շատ են օգտագործում, և դրանցից մի քանիսը ինձ հատկապես շատ են դուր գալիս: Հայրիկս հաճախ ինձ խրատում է, որ ,,Յոթ չափեմ, մեկ կտրեմ,, այսինքն ինչ- որ բան անելուց առաջ լավ մտածեմ: Իսկ մայրիկս սիրում է կրկնել, որ ,,Ինչ հնձեմ, այն էլ կուտեմ,, այսինքն ինչպիսի վերաբերմունք ունենամ,նույնպիսի պատասխան էլ կստանամ:
Տատիկիս սիրված ասացվածքն է <<Գիտունին գերի եղի, անգետին սիրելի մի լինի>>: Նա ուզում է, որ ես խելացի և գիտուն մարդկանց հետ ընկերություն անեմ: Երբ ես և քույրիկս շատ ենք խոսում, առանց իրար հերթ տալու, պապիկս ասում է՝ <<Խոսքը մեծին, ջուրը փոքրին>>: Բոլոր ասացվածքները ժողովուրդը դարերով փոխանցել է իր սերունդներին, նրանց մեջ ներդնելով իմաստություն և փորձառություն: Իսկ ինձ հատկապես դուր է գալիս <<Ժամանակը ոսկի է>> ասացվածքը, քանզի այն վերադարձնել չի կարելի, ուստի պետք չէ անիմաստ վատնել ժամանակը:

Комментарии
Отправить комментарий